Սոմերսեթ Մոեմ, «Թատրոն», սիրավեպ, թարգմանությունն անգլերենից՝ Ջուլիետա Հովհաննիսյանի, 332 էջ, «Անտարես» հրատ., 2026թ.:
Խելացի, տաղանդավոր եւ անչափ հմայիչ Ջուլիա Լամբերթը անգլիական թատրոնի ամենափայլուն դերասանուհիներից է, ով վայելում է փառք, հաջողություն եւ հանդիսատեսի սերը։ Նրա մասնագիտական կյանքը թվում է կատարյալ, սակայն ներքուստ Ջուլիան ձգտում է նոր զգացմունքների եւ իրական ապրումների։
Ամեն ինչ փոխվում է, երբ նա սիրային հարաբերությունների մեջ է մտնում իրենից զգալիորեն երիտասարդ տղամարդու՝ համեստ հաշվապահի հետ։ Այդ հարաբերությունը վերածվում է հուզիչ ու բարդ պատմության, որտեղ միահյուսվում են սերը, խանդը, դերասանական խաղն ու մարդկային իրական զգացմունքները։ Վեպում կյանքի եւ թատրոնի սահմանները հաճախ ջնջվում են՝ ցույց տալով, թե որքան դժվար է տարբերել բեմական խաղը իրականությունից։
Առաջին անգամ 1937 թվականին հրատարակված այս հայտնի վեպը համաշխարհային գրականության ամենասիրելի ստեղծագործություններից է, որը տարիների ընթացքում բազմիցս բեմադրվել եւ էկրանավորվել է՝ շարունակելով գրավել ընթերցողների ուշադրությունը։

