Երկուշաբթի, Նոյեմբերի 04, 2024

Գրքի մեկնություն

Մարկ Լեւի «Իսկ եթե դա ճիշտ էր…»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մարկ Լեւի, «Իսկ եթե դա ճիշտ էր…», վեպ, ֆրանսերենից թարգմանությունը՝ Թերեզա Ստեփանյանի, 288 էջ, «Էդիթ Պրինտ» հրատ., 2024թ.:

Ֆրանսիացի գրողի առաջին գիրքն է. լույս է տեսել 2000 թվականին՝ նրան արժանացնելով «Գոյա-առաջին վեպ» մրցանակի: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում եւ համարվում է ամենից շատ վաճառվող գրքերից մեկը: Միայն 2003թ.-ին Ֆրանսիայում վաճառվել է 212.800 օրինակ:

Ստեղծագործության հիմքում կոմայի առեղծվածն է՝ ֆիզիկապես «մահացած» ուղեղով մարդու գիտակցական կյանքի շարունակությունը, հոգու գոյության զարմանալի խորհրդավոր երեւույթը: Վեհանձնության, սիրո, նվիրվածության, մարդասիրության լավագույն դրսեւորումներով են օժտված վեպի գլխավոր հերոսները:

Վեպի հիման վրա 2005 թվականին նկարահանվել է «Երկնքի եւ երկրի միջեւ» ֆիլմը: Գիրքը թարգմանվել է շուրջ քառասուն լեզվով, հրատարակվել 32 երկրներում եւ վաճառվել ավելի քան հինգ միլիոն օրինակով՝ երկու տարի շարունակ մնալով բեսթսելլերների ցանկում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: