Երեքշաբթի, Ապրիլի 16, 2024

Գրքի մեկնություն

Բորիս Նեմցով, «Խռովարարի խոստովանությունը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Բորիս Նեմցով, «Խռովարարի խոստովանությունը», «Գրատուն» հրատարակչություն, 253 էջ, 2019թ.

Հայտնի ռուս քաղաքական ընդդիմադիր գործիչ, 2015 թվականին Մոսկվայում սպանված Բորիս Նեմցովի «Խռովարարի խոստովանությունը» գիրքն է՝ հայերեն թարգմանությամբ: 

Ըստ գրքի հեղինակի, ժամանակակից Ռուսաստանի ողբերգությունը քաղաքական ընտրախավի մտավոր եւ հոգեբանական ստրկությունն է։

Ահավասիկ մի հատված «Խռովարարի խոստովանությունը»  գրքից, որը լավագույնս կբնութագրի բովանդակության, ոճի ու շեշտադրումների յուրահատկությունները.

«Հեղափոխություններով եւ արյունոտ դիպվածներով հարուստ ռուսական պատմությունը մատնանշում է ուժեղի կամքին հնազանդվելու անհրաժեշտությունը՝ որպես փրկության միակ հնարավորություն։ Բայց ես որոշեցի չհնազանդվել եւ չհարմարվել։ Չնայած յուրաքանչյուրն այդ իրավիճակում իր ընտրությունն էր անում։

Ես սկսում եմ քաղաքական պայքար, քանի որ համաձայն չեմ այն քաղաքական ուղեգծի հետ, որը վարում է Ռուսաստանի նախագահը։ Համաձայն չեմ ինքնիշխան դեմոկրատիայի, նրա գրաքննության, դաժանության եւ լպիրշության հետ։ Համաձայն չեմ նաեւ լատինամերիկյան կապիտալիզմի հետ, որտեղ գլխավոր գործող անձինք ագահ մենաշնորհատերերն ու նենգ պաշտոնյաներն են։ Այս ամենը Ռուսաստանին դարձնում է փակ եւ վայրագ։ Մինչդեռ մեզ հարկավոր է ազատ եւ մարդասեր Ռուսաստան»։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: