Հինգշաբթի, Ապրիլի 18, 2024

Գրքի մեկնություն

Հրանտ Մաթեւոսյան, «Անտիպներ»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հրանտ Մաթեւոսյան, «Անտիպներ», երկու հատորով, «Լիոն Փրինթինգ Սերվիս», Հատ. I-616 էջ, Հատ. II-624 էջ, 2017թ.

Հրանտ Մաթեւոսյանի «Անտիպներ» երկհատորյակը հնարավորություն կտա ընթերցողին վերստին անդրադառնալու սիրելի հեղինակի ստեղծագործությանը, անտիպ գործերի միջոցով նորովի առնչվելու Հրանտ Մաթեւոսյանի նաեւ հետանկախության շրջանի գործերին եւ դրանց օգնությամբ վերաիմաստավորելու մեր վերջին տասնամյակների իրականությունը:

Երկհատորյակում տեղ են գտել գրողի ակնարկները, պատմվածքները, վիպակները, ինչպես նաեւ «Տախը» վեպը, որի հրատարակմամբ՝ կտրվում է «պորտալարը արարողի ու արարվողի» միջեւ:

«Տախը» գրողի երկու տասնամյակի տքնանքն է, որը ասես «լրացնում» է այլ գործերում եղած «բացը» եւ «սնվում» նույն այդ գործերից  («Մեսրոպ», «Անձրեւած ամպեր») եւ իրենով իսկ շատ ավելի մեծ քրոնոտոպային ընդգրկում ունի. Ծմակուտն ավելի է ընդլայնվում, ժամանակն՝ ավելի ծավալվում, փարատելով հեղինակի վաղեմի կասկածը՝ թե ինքը վարանում է իջնել ժամանակի խորքեր:

Գրի ազգային ու համամարդկային յուրահատկություն է ցուցանում Հրանտ Մաթեւոսյանի արձակը, որից անավարտ մնացածները նույնպես ունեն ապրելու եւ ապրեցնելու իրենց իրավունք-հանձնառությունը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: