Հինգշաբթի, Նոյեմբերի 15, 2018

Գրքի մեկնություն

Վիգեն Չալդրանյան. «Հասցեն՝ կինո թատրոն»

Վիգեն Չալդրանյան, «Հասցեն՝ կինո թատրոն», «Էդիթ Պրինտ», 272 էջ, 2018թ.

Հարգելի ընթերցող, «Գիրք ոգեղենության». թույլ տուր այսպես բնութագրել սույն հրատարակությունը: Կյանքի էջերը՝ մեկ գրքում, հանդիսատեսը՝ ես, դու, նա…

Վիգեն Չալդրանյանի մասին գիրք կազմել, ասել է թե՝ անվերջ որոնումների ճամփան բռնել: Մի առիթով կինոբեմադրիչն անկեղծ խոստովանել է. «Ես էությամբ նկարիչ եմ, բայց պրոֆեսիոնալ չեմ: Պրոֆեսիոնալ ինձ համարում եմ միայն ռեժիսուրայում»:

Գրքում տեղ են գտել նրա գեղանկարներից տասներկուսը, որոնք, ասես, Աստծո, Տիեզերքի հետ նրա երկխոսությունն են: Չալդրանյան-ռեժիսոր, ում ֆիլմերը ծնվում են ճիշտ ժամանակին ու դուրս են ժամանակից, եւ կինոռեժիսոր, ով իր կինոասելիքն ուղղում է մարդուն ու մարդկային ենթագիտակցության խորքերը:

Վիգեն Չալդրանյանի ուժը լռության մեջ է: Նրա համար եւ՛ կինոն,  եւ՛ թատրոնը կենսաձեւ են, ապրելու բանաձեւ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am