Կիրակի, Հոկտեմբերի 04, 2026

Ô Գրքի մեկնություն

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ, «Խորհրդավոր պարտեզը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ, «Խորհրդավոր պարտեզը», թարգմանությունը՝ Ալվարդ Ջիվանյանի, վեպ, «Զանգակ», 360 էջ, 2019թ.

Վեպն առաջին անգամ լույս է տեսել 1911-ին` միաժամանակ Լոնդոնում եւ Նյու Յորքում, թարգմանված է բազմաթիվ լեզուներով:

Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, եւ հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Տան աղախիններից մեկը նրան հայտնում է, որ կալվածքի պարսպապատ պարտեզներից մեկը տարիներ ի վեր կողպված է, իսկ բանալին թաղված հողի տակ: Առեղծվածներով լի է նաեւ յորքշիրյան հին ու մռայլ տունը:

Հեղինակը սկզբում նշում է Մերիի բնավորության թերությունները, բայց իր հետաքրքրասիրության, համառության շնորհիվ հերոսուհին էվոլյուցիա է ապրում: Վեպը կարելի է համարել նաեւ խրատական-ուսուցողական, թե ինչպես մարդը կարող է հաղթահարել բնավորության արատավոր գծերը, նույնիսկ եթե փոքրահասակ երեխա է: Չմոռանանք, որ վիկտորյական դարաշրջանի վեպ է, ինչը նշանակում է, որ ստեղծագործությունը պետք է ոչ միայն գեղագիտական հաճույք պատճառի ընթերցողին, այլեւ դաստիարակի նրան:

Հերոսուհին հայտնվում է Անգլիայում եւ մեծանում պարտեզի միջավայրում, ինչը մեծ ազդեցություն է ունենում նրա բնավորության ձեւավորման հարցում: Բնության գրկում մեծացած երեխան բոլորովին այլ խառնվածք ունի, քան դրանից զրկված նրա հասակակիցները:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: