Կիրակի, Օգոստոսի 18, 2019

Գրքի մեկնություն

Հովիկ Չարխչյան, «Չարենցի կրակոցը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հովիկ Չարխչյան, «Չարենցի կրակոցը», փաստագրական վեպ, «Անտարես»,  2019թ.

Գիրքն արտացոլում է հանճարեղ բանաստեղծի բուռն ու հակասական կյանքի մի դրվագը` լի անակնկալ զարգացումներով ու շրջադարձերով: Նրանում տեղ գտած յուրաքանչյուր փաստ, իրադարձություն ունի իր նախահիմքը, հավաստի սկզբնաղբյուրն ու պատմական արժանահավատությունը: Նորահայտ փաստերի, վկայությունների եւ վավերագրերի միջոցով հեղինակը ներկայացնում է մեծ գրողի՝ թռիչքներով ու անկումներով լի կյանքի տվյալ հատվածը՝ նորովի մատուցելով ինչպես Չարենցի մարդկային էությունը, այնպես էլ նրա ժամանակաշրջանն իր բարքերով, եւ իրադարձությունների ընթացքը:

1926 թվական: Սեպտեմբերի 5: Չարենցը Երեւանում ատրճանակի կրակոցով թեթեւ վնասվածք է պատճառում Մարիանա Այվազյանին, որին սիրահարված էր։ Բանաստեղծի դեմ հարուցվում է քրեական գործ։ Նոյեմբերի 9-ին կայացած դատական նիստում դատապարտվում է 8 տարվա ազատազրկման։ Նույն նիստում պատժաչափը մեղմացվում, դարձվում է 3 տարի։ Պատիժը կրում է Երեւանի բանտում՝ «Ուղղիչ տանը»։ Այդ ընթացքում կնոջ՝ Արփենիկի վիճակի վատացման եւ մահվան կապակցությամբ նրան տրվում է 7 օր արձակուրդ, իսկ դրանից հետո աննպատակահարմար է համարվում հոգեկան ծանր կացության մեջ կալանքի տակ պահելը։ 1927թ. հունվարի 8-ին որոշվում է կալանքը փոխարինել «հարկադիր բժշկությամբ՝ ուղարկելով նրան սանատորիաներից մեկը»։ Չարենցը մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ գրում է «Երեւանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am