Երեքշաբթի, Սեպտեմբերի 25, 2018

Գրքի մեկնություն

«Էս ի՞նչ եք անում, տղերք»

Վազգեն Սարգսյան, «Էս ի՞նչ եք անում, տղերք», «Վերնատուն», 2018թ.

Հրապարակվել է Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների ու հրապարակախոսական արձակի ժողովածուն: Հեղինակի ողբերգական մահվանից գրեթե 20 տարի անց տպագրված այս ժողովածուն սկսում է «Հացի փորձություն» վիպակից եւ ավարտվում 1999-ի հոկտեմբերին լույս ընծայված «Պատմության սկիզբն ու շարունակությունը»  հայտնի հրապարակախոսական հոդվածով:

Պատմվածքների կողքին գրքում տեղ են գտել են հրապարակախոսական այնպիսի գործեր, որոնք առանձնանում են բարձր գեղարվեստական արժանիքներով: Այդ էջերում ամփոփված դատողությունները խիստ արդիական են եւ ունեն բացառիկ վերլուծական միտք: Յուրաքանչյուր տողում տրոփում է պետականության ու երկրի ապագայի համար մտահոգված գրողի եւ քաղաքացու անհանգիստ սիրտը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am