Հինգշաբթի, Հունիսի 20, 2019

Գրքի մեկնություն

Մարկ Արեն, «Քառյակը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մարկ Արեն, «Քառյակը», վեպ, «Բուկինիստ», 2019թ.

Գիրքը նվիրված է երեք ընկերների, որոնք ծնվել են Երեւանում՝ 80-ականներին: Պատմությունն սկսվում է այն ժամանակ, երբ ընկերները տակավին 6-7 տարեկան էին: Սովորում էին դպրոցում, հետո սկսվում է պատերազմը, հետո խաղաղություն է տիրում: Ո՛չ պատերազմը, ո՛չ խաղաղությունը չեն խանգարում նրանց ընկերությանը: Եռյակին է միանում ազգությամբ ռուս չորրորդ ընկերը:

«Քառյակի» հերոսները՝ երեւանցիներ Խաչատուրը, Տիգրանը, Արտեմը եւ մոսկվացի Անդրեյը, մասնակցում են Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացմանը, մարտնչում հանուն Արցախի ազատագրության, այնուհետեւ՝ համեմատաբար խաղաղ պայմաններում, պայքարում ավազակախմբի դեմ Մոսկվայում ու մերձմոսկովյան շրջաններում՝ հանուն ադրբեջանցի երեխայի եւ իրենց ընկեր Անդրեյի փրկության: Այս գրքի հիման վրա է նկարահանվել «Հանդիպման վայր» բազմասերիանոց ֆիլմը:

Գրքի հերոսներից շատերի հետ կատարվածն իրական պատմություններ են: Հավելենք, որ Մարկ Արենը (իսկական անունը՝ Կարեն Մարգարյան) արդի հայ արձակի ճանաչված դեմքերից է:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am