Ուրբաթ, Ապրիլի 17, 2026

Գրքի մեկնություն

Հայկ Աջապահյան «Վերջին ճանապարհը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայկ Աջապահյան, «Վերջին ճանապարհը», մանկապատանկան գրականություն, 80 էջ, հրատարակիչ՝ «Դա Վինչի», 2026թ.:

Գիրքը ճանապարհորդություն է հայոց պատմության առանցքային իրադարձություններով։ Պատմական փաստերը՝ որպես գեղարվեստական հետաքրքիր մի պատմություն, ներկայացված են Անիի եւ Դավթի աչքերով, իսկ գլխավոր հերոսներն իրական հայ կերպարներ են, որոնք պատմության տարբեր ժամանակաշրջաններում մեծ ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի ապագայի վրա։

Արկածներով լի այս պատմության մեջ Անին ու Դավիթը կհասնեն Արածանիի ափ եւ ներկա կգտնվեն հայ ժողովրդի մկրտության լուսավոր պահին, կհանդիպեն Մեսրոպ Մաշտոցին ու Կորյունին, կօգնեն Վռամշապուհ արքային՝ մարել Վաղարշապատի ավերիչ հրդեհը։ Ապա հայտնվելով Կիլիկիայում՝ նրանք կծանոթանան հզոր Հեթում արքայի, Հովհաննես արքաեղբոր եւ նրա քաջարի մարտիկների հետ՝ սեփական աչքերով տեսնելով հայոց քաջերի սխրանքը։

Իսկ նրանց մեծագույն առաքելությունը կլինի՝ վերադարձնել հայ ժողովրդից գողացված Գրիգոր Լուսավորիչի սուրբ Աջի մասունքը։ Եվ այս ամենը մատուցված է հետաքրքիր արկածային ոճով՝ պահպանելով պատմական փաստերի ճշգրտությունը, մեջբերելով հատվածներ պատմական աղբյուրներից ու ձեռագրերից։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: