Կիրակի, Մայիսի 26, 2019

Գրքի մեկնություն

Դավիթ Բաբայան, «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոաշխարհաքաղաքականությունը»

Դավիթ Բաբայան, «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոաշխարհաքաղաքականությունը», 2019թ.

Սույն աշխատությունը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի 21 տարվա աշխատանքի ամփոփումն է:

Վերլուծական աշխատանքները սկսվել են դեռեւս 1998 թվականին: Նկարագրված են աշխարհում ջրապաշարների եւ դրանց պահանջարկի հետ կապված իրավիճակը, ջրային ռեսուրսների համար մղվող պայքարը, ինչպես նաեւ ու գլխավորապես արծարծված է առկա խնդիրների ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստը:

Ուսումնասիրվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ադրբեջաներեն լեզուներով աղբյուրներ, օգտագործվել՝ արխիվային նյութեր, պաշտոնական փաստաթղթեր, թեմայի վերաբերյալ տպագիր հրատարակություններից, գիտաժողովներից, ֆորումներից, համացանցից քաղված տեղեկատվություններ: Հիմնախնդրին առնչվող հարուստ տվյալներ են ձեռք բերվել նաեւ ԱՀ ջրային տնտեսության համակարգի, առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությունների աշխատակիցների, Բաքվի իշխանությունների հիդրոքաղաքականությունից տուժած՝ ԼՂՀ քաղաքացիների հետ հեղինակի բազմաթիվ մասնավոր հանդիպումների ու զրույցների արդյունքում:

Ուսումնասիրությանը պատշաճ հավաստիություն տալու նպատակով հեղինակի կողմից վկայաբերված են մի շարք պաշտոնական փաստաթղթեր, ԼՂՀ նախագահի, վարչապետի, ԱՀ նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հրամանագրեր, ԼՂՀ կառավարության որոշումներ, պարենային անվտանգության եւ բնապահպանության մասին օրենքները, ջրային օրենսգիրքը, վիճակագրական ժողովածուներ, ինչպես նաեւ Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական հայտարարություններ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am