Թիմոթի Սնայդեր, «Բռնապետության մասին. 20 դաս XX դարից», պատմաքաղաքական, անգլերենից թարգմ.՝ Հովհաննես Նիկողոսյանի, նկարազարդումը՝ Նորա Կրուգի, 136 էջ, «ՆյուՄեգ», 2023թ.:
Գիրքը ներկայացնում է 20-րդ դարի պատմության ամենամութ էջերը՝ նացիզմից մինչեւ կոմունիզմ։ 20 դաս, թե ինչպես է պետք դիմակայել ժամանակակից ավտորիտարիզմին։ 20-րդ դարի 20 դասերը նախազգուշացնում են, որ մերօրյա խորհրդանիշները կարող են ազդել վաղվա օրվա վրա, հիշեցնում, որ պետք է ինքնուրույն մտածել ու առավելագույն չափով ուսումնասիրել ամեն ինչ, հարկ է արտահայտել սեփական մտքերը, ոչ թե տրաֆարետային արտահայտությունները:
Պատկերազարդ գրքում Նորա Կրուգն իր յուրահատուկ ոճով նոր շունչ, գույն եւ ուժ է հաղորդել Սնայդերի պատմություններին՝ դրանք վերածելով տպավորիչ մտորումների: Անորոշության եւ անկայունության ժամանակաշրջանում «Բռնապետության մասին» այս հրատարակությունը հորդորում է լինել ակտիվ, գիտակից անհատ ու հիմնավոր որոշումներ կայացնել։
Այս գիրքը պարտադիր պետք է ընթերցեն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դասեր քաղել պատմությունից ու հասկանալ մերօրյա իրողությունները: Այն պատմում է, թե ինչպես պետք է պաշտպանել եւ պահպանել ժողովրդավարությունը: Մենք՝ որպես անհատներ, պիտի հաստատենք եւ պաշտպանենք այն ազատություններն ու հաստատությունները, որոնք ստեղծել ենք հավաքական ջանքերով: