Երեքշաբթի, Նոյեմբերի 13, 2018

Գրքի մեկնություն

«Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989»

Աշոտ Սարգսյան, «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989», Անտարես, 2018, 656 էջ

«Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» պատմագիտական իր աշխատության մեջ Աշոտ Սարգսյանը պահոցային փաստաթղթերի հիման վրա ներկայացրել է Արցախյան շարժման սաղմնավորման տարիների պատմությունը: Գրքի յուրահատկություններից մեկն այն է, որ պատմաբանը պատկերում է իր ապրած ժամանակների պատմությունը։ Կարող է թվալ, թե հին շրջան նկարագրելու համեմատ՝ դա ավելի հեշտ է, քանի որ հեղինակը ոչ միայն եղել է դեպքերի ականատեսը, այլեւ անմիջական մասնակիցը: Եվ, բացի դրանից, աղբյուրներն առատ ու մատչելի են, իսկ տվյալ ժամանակահատվածի դերակատար գործիչները՝ ողջ, որոնցից կարելի է ճշտել որոշ իրողություններ, մանրամասներ եւ այլն։ Սրանք, անշուշտ, կարեւոր են, սակայն մինչեւ վերջ տակավին չխմորված, «պատմություն չդարձած» շրջանի պատմության վերհանումը նաեւ իր դժվարություններն ունի, որոնք հեղինակը կարողացել է հաղթահարել:

Հազարամյակների խորքը չիջնելով, դժվար է հայոց պատմության մեջ գտնել 1980-90-ականների հետ համեմատելի մեկ այլ տասնամյա ժամանակաշրջան՝ այդչափ զանգվածային համաժողովրդական նվիրումի ընդգրկմամբ եւ այդօրինակ քաղաքական արդյունքներով՝ ի դեմս անկախության ձեռքբերման, պետականության կայացման, ռազմական հաղթանակների եւ Լեռնային Ղարաբաղի ազատագրման։

Սույն հատորն ընդգրկում է Հայաստանի պատմության մեջ բացառիկ այս տասնամյակի առաջին երկու տարիները։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am