Չորեքշաբթի, Նոյեմբերի 14, 2018

Գրքի մեկնություն

«Խաղացողը»

Ուիլյամ Ռեմփել, «Խաղացողը», «HarperCollins» հրատարակչություն, 2018

ԱՄՆ-ում հունվարի 24-ին լույս է տեսել ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի մասին պատմող կենսագրական «Խաղացողը» (The Gambler) գիրքը:

Գրքի հեղինակն է The Los Angeles Times թերթի հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը:

Գիրքը գրելիս նա զրուցել է Քըրք Քըրքորյանի ընկերների եւ բարեկամների հետ, աշխատել է արխիվներում, ուսումնասիրել մամուլի հրապարակումները:

The New York Times-ի հետ հարցազրույցում Ուիլյամ Ռեմփելը խոստովանել է, որ երբ հրատարակչությունն իրեն առաջարկեց գրել գիրքը, ինքը գրեթե ոչինչ չգիտեր Քըրք Քըրքորյանի մասին:

Հեղինակն ասել է, որ իր ամենամեծ բացահայտումներից մեկն այն էր, որ Քըրքորյանը հերոսական մասնակցություն է ունեցել Երկրորդ աշխարհամարտին՝ որպես ռազմական օդաչու լինելով բեւեռային երթուղու առաջամարտիկներից մեկը:

Հետազոտող լրագրող Ուիլյամ Ս. Ռեմփելը խորը քննում է Քըրքորյանի կյանքի պատմությունը, որպեսզի ներկայացնի հակասություններով լի այս մարդու կերպարը՝ վատ կրթված հանճար, արտասովոր ամաչկոտ մարդ, ով ամենաակնառու գործարարներից մեկը դարձավ, զգուշավոր եւ հաշվարկներով ներդրումներ կատարող, որը միաժամանակ պատրաստ էր խաղադրույք կատարել բոլոր խաղերի վրա:

Ի տարբերություն իր կարգավիճակի եւ կարեւորության, Քըրքորյանը միայն մի քանի հանրային ելույթներ է ունեցել եւ խուսափել անձնական հրապարակայնությունից:

Այժմ Ռեմփելը մանրակրկիտ կերպով քննում է Քրքորյանի կյանքի դրվագները` դրանք հավաքագրելով տարբեր աղբյուրներից` պատերազմի գրառումներ, բիզնես արխիվներ, դատարանի փաստաթղթեր, նորություններ, հիշողություններ: «Խաղացողում» Ռեմփելը լրիվ նորովի է լուսավորում այս անհայտ, ինքնակերտ մարդուն եւ նրա ոգեշնչող ժառանգությունը:

Քըրք Քըրքորյանը կյանքից հեռացավ 2015 թվականի հունիսի 15-ին՝ 98 տարեկան հասակում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am