Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես, «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը», գիտահանրամատչելի, 179 էջ, «ԴաՎինչի» հրատ., 2023թ.:
«Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության, կենսախնդության ու լավատեսության գաղտնիքը եւ ինչ է իրականում նշանակում իկիգայը:
Ճապոնիայում այս հարցերի պատասխանը հանգում է մեկ բառի՝ իկիգայ։ Այս գրքի նպատակն է՝ փոխանցել ընթերցողին իկիգայի գաղտնիքն ու առաջարկել գործիքներ, որ կօգնեն գտնել ձեր իկիգայը։ Նա, ով գտել է իր իկիգայը, ամեն ինչ ունի իր կյանքի երկար ու երջանիկ ճանապարհն անցնելու համար:
Շնորհիվ այս գրքի՝ դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների եւ իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարեւոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական «իկիգայը» եւ լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

