Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

Գրքի մեկնություն

«The New York Times», «Հայոց ցեղասպանություն. սկիզբը եւ հետեւանքները»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«The New York Times», «Հայոց ցեղասպանություն. սկիզբը եւ հետեւանքները», 2019թ.

ԱՄՆ-ում հրատարկվել է «Հայոց ցեղասպանություն. սկիզբը եւ հետեւանքները» երկհատորյակը, որում ներկայացված են ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի հարյուրավոր հրապարակումներ՝ XIX դարավերջից մինչեւ XX դարի սկիզբ Օսմանյան կայսրությունում հայոց զանգվածային ջարդի մասին:

Երկհատորյակում ներառված հոդվածներն ու տեղեկատվական նյութերը ժամանակագրական կարգով ներկայացնում են հայ ժողվորդի պատմության սեւ էջերը՝ ընթերցողին հնարավորություն տալով ամբողջական պատկերացում կազմել հայերին բնաջնջելու` Օսմանյան Թուրքիայի նպատակաուղղված քաղաքականության մասին:

Ներկայացված նյութերը կարելի է երեք հիմնական փուլի բաժանել՝ 1894-1896 թթ. (Համիդյան ջարդեր), Ադանայի կոտորածը եւ 1915-ի Հայոց ցեղասպանությունն ու 1920-ականների սկզբին հայերին ոչնչացնելու քաղաքականության շարունակումը:

Եկհատորյակի համահեղինակներն են The New York Times հրատարակչության ուսումնասիրող Արա Քեթիբյանը եւ Մխիթարյան միաբանության անդամ Վահան Օհանյանը: Գրքերի շուրջ աշխատանքը տեւել է 12 տարի:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am