Չորեքշաբթի, Փետրվարի 19, 2025

Գրքի մեկնություն

Յուվալ Նոյ Հարարի «Nexus»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Յուվալ Նոյ Հարարի, «Nexus», գիտահանրամատչելի, 552 էջ, թարգմանությունը՝ Դավիթ Սարգսյանի եւ Լիանա Զաքարյանի, ՆյուՄեգ, 2024թ.:

Վերջին 100.000 տարում մենք՝ սապիենսներս, հսկայական ուժ ենք կուտակել: Ու չնայած մեր բոլոր հայտնագործություններին, գյուտերին ու նվաճումներին՝ այժմ բախվել ենք գոյաբանական ճգնաժամի: Աշխարհը բնապահպանական կործանման եզրին է: Ապատեղեկատվությունն ահռելի չափի է հասել: Ու այս ամենի հենքին մենք գլխապատառ նետվում ենք դեպի ԱԲ դարաշրջան: Տեղեկատվական նոր ցանց, որը սպառնում է ոչնչացնել մեզ: Այսքան բանի հասնելուց հետո ինչո՞ւ ենք մենք՝ սապիենսներս, այդքան ինքնաոչնչացվող տեսակ:

Nexus-ում Հարարին կրկին խոշորացույցի տակ է վերցրել մարդկության պատմությունը։ Այս անգամ նա ուսումնասիրում է, թե ինչպես է տեղեկատվության հոսքը ձեւավորել մեզ ու մեր աշխարհը: Ճանապարհորդությունը սկսելով Քարի դարից մինչեւ Աստվածաշնչի կանոնիկացում, վաղ միջնադարյան վհուկաորսից հասնելով ստալինիզմին, նացիզմին եւ մեր օրերում պոպուլիզմի վերելքին՝ Հարարին մեր ուշադրությունը հրավիրում է տեղեկատվության եւ ճշմարտության, բյուրոկրատիայի ու առասպելաբանության, խոհեմության եւ իշխանության խճճված կապի վրա:

Նա բացատրում է, թե հասարակությունները եւ քաղաքական համակարգերը պատմության ընթացքում ինչպես են տեղեկանյութը կիրառել իրենց լավ կամ վատ նպատակներին հասնելու համար: Տեղեկատվությունը բացարձակ ճշմարտություն չէ, ոչ էլ սոսկ զենք: Nexus-ը բացահայտում է այս երկու ծայրահեղությունների ոսկե միջինը: Nexus գրքում հեղինակը մեզ զգուշացնում է՝ մենք ստեղծել ենք աննախադեպ հզորություն, բայց արդյոք կարողանո՞ւմ ենք իմաստուն կերպով կառավարել այն: Ի՞նչ եք կարծում՝ մենք դեռ ժամանակ ունե՞նք արթնանալ եւ վերահսկել մեր տեխնոլոգիական ապագան:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: