Չորեքշաբթի, Ապրիլի 17, 2024

Գրքի մեկնություն

Ջոշ Քաուֆման «Անհատական MBA»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ջոշ Քաուֆման, «Անհատական MBA», գիտահանրամատչելի, թարգմանությունը՝ Արթուր Հակոբյանի, 416 էջ, «Էդիթ Պրինտ», 2022թ.:

Գործարար կառավարման անհատական մագիստրոսական ծրագիր։ Թիվ 1 բիզնես բեսթսելեր։ «Անհատական MBA»-ն միտված է օգնելու սովորել բիզնեսի արվեստը ձեր սեփական ժամանակացույցով: Բիզնես դպրոցում կյանքը գրավ դնելու փոխարեն հնարավոր է հիմնովին բարձրացնել ձեր բիզնես գիտելիքները քիչ ծախսով եւ անձամբ տնօրինելով սեփական ժամանակը՝ առանց դասասենյակ ոտք դնելու:

Հիմնարար սկզբունքների յուրացումը հուսալի գործիքներ կտրամադրի ձեզ, որոնց ապավինելով՝ կկարողանաք ընդունել ճիշտ որոշումներ բիզնեսում: Եթե անհրաժեշտ ժամանակ ու եռանդ տրամադրեք այս սկզբունքների տիրապետմանը, հեշտությամբ կհայտնվեք մարդկության այն 1 %-ի շարքում, որտեղ հստակ գիտեն՝

  • Ինչպե՞ս է բիզնեսն աշխատում գործնականում, ոչ թե տեսականորեն.
  • Ինչպե՞ս է պետք գնահատման ենթարկել նոր բիզնես գաղափարները. ի՞նչն է կարեւոր, ինչը՝ ոչ.
  • Ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել.
  • Ինչպե՞ս բարելավել գործող բիզնեսը՝ անկախ նրա մասշտաբից.
  • Ինչպե՞ս օգտագործել բիզնեսին առնչվող հմտությունները սեփական նպատակներին հասնելու համար:

Ոչ թե բիզնես դպրոցներն են կերտում իսկական առաջնորդներին, այլ առաջնորդներն են իրենք իրենց կերտում՝ փնտրելով եւ գտնելով այն գիտելիքը, հմտությունները եւ փորձառությունը, որի կարիքն ունեն հաջողելու համար:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: