Չորեքշաբթի, Դեկտեմբերի 04, 2024

Ազատ ամբիոն

Մանրանկար. աշխարհը գլխիվայր շրջվե՞լ է…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Անհնար է մեր ապրած տարիները մեկառմեկ մտաբերել, որ կյանքի դաս էր սերունդների համար։

Անհնար է մտովի անցնել մեր թողած ոտնահետքերով, որ թշնամին ջնջում է անխնա, բայց մենք այն փայփայած ենք պահում մեր հիշողության մատյանում։

Անհնար է ժողովրդի մի ստվար հատվածի հասկացնել, որ մենք՝ բոլորս, դարերի խորքից ենք գալիս ու պիտի պահենք մեր պատմությունը։

Անհնար է դառնում լսել բարբաջանքներ, որ սերտում են ոմանք՝ որպես ճշմարիտ դաս։

Երբ կորցնում ենք ամեն օր, ընդդիմանում են մեզ, թե մի՛ հիշեցրեք, կյանքի շվայտությունն ավելի գրավիչ է։

Անտարբերությունն էլ մեկ ուրիշ լուսանցք է, որ զբաղեցնում է մարդկանց չեզոքությունը` թեկուզ աշխարհը շրջվի, մենք չենք տեսնում, չենք լսում, կույր ու համր ձեւանալն ավելի նախընտրելի է։

Քեֆ անողի քեֆն էլ չի պակասում, ինչո՞ւ երկրի հարցերով նրան շեղել…

Ու մտածում ես՝ աշխարհը գլխիվայր շրջվել է, մարդն ուզում է երկրին պատած հոգսերից հեռու ապրել, հոգ չէ, թե այդ երկրում ինչ կլինի:

Ցավոք, ամենօրյա է դառնում նորաձեւ ապրելը՝ ի՜նչ հայրենիք, ի՜նչ բան, «որտեղ հաց՝ այնտեղ կաց», որտեղ էլ լինես՝ բախտ ունես, քեֆ արա…

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: