Նիկոլի հերթական ճոխ խոստումը մեռավ։ Այս անգամ խոսքը վերաբերում է «ակադեմիական քաղաք» անվամբ նախագծին, որի մասին ՀՀ կառավարության նիստում օրեր առաջ ԳԿՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, թե ժամկետների որոշակի հստակեցում է տեղի ունենում, այլ կերպ ասած՝ նոր ժամկետներ են սահմանվում։
Արդեն որերորդ անգամ ժամկետները փոխվում են՝ առանց որեւէ շինարարության, առանց որեւէ կոնկրետ գործ անելու։ Պարզապես փոխվում են միայն ժամկետները։
Այս անգամ հայտարարել են, որ շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից, իսկ առաջին փուլի շինարարական աշխատանքներն ավարտել 2030-ականներին։
Այնքան անորոշ է ամեն ինչ ներկայացվում։ 2030-ականների կեսից հետո գործը կավարտեն։ Այսինքն՝ ավելի քան 10 տարի հետո։ Այսինքն՝ հերթական սին, սուտ խոստումն են տալիս ժողովրդին՝ լավ իմանալով, որ իրենք իսկի 3 ամիս չեն մնա իշխանության, ուր մնաց՝ 10 տարի։
Այսպիսի «մեռած» խոստումներ Նիկոլ Փաշինյանը շատ ունի, սա էլ հերթական փուչիկն է, որը պայթում է։
🎈 Հիշում եք, այդպիսի բազմաթիվ փուչիկներ կան։ Օրինակ՝ Երեւանի Աջափնյակի մետրոն, որ պիտի կառուցվեր, բայց չծնված՝ մեռավ։
🎈 300 դպրոցները, որ պիտի կառուցվեին, բայց ընդամենը 60-ն է կառուցվել, այն էլ կիսատ-պռատ, եւ վատ շինարարության հետեւանքով քանդվում են շենքերը։
🎈 500 կմ ասֆալտապատումը, որի մեծ մասը իրականացվել է շեղումներով, մեծ մասն էլ չի իրականացվել, պետբյուջեի փողը կերել են, ճանապարհները սարքել նախատեսվածից քիչ։
🎈 Հիշենք ջրամբարները, որոնք այդպես էլ չկառուցվեցին՝ Արաքս գետի ջուրը թողնելով Թուրքիային։ Այսպես բազմաթիվ խոստումներ, որոնք փուչիկ են, իրար հետեւից պայթում են եւ իրականություն չեն դառնում։
Թերեւս, միակ խոստումը, որ Նիկոլ Փաշինյանը տվել է եւ հետեւողականորեն կատարել, Արցախը Ադրբեջանին հանձնելու խոստումն է, որը նա տվել է Իլհամին ու իրականացրել պարտաճանաչ կերպով:
Նաիրի Հոխիկյան

