Friday, 07 August 2020

B Book Review

Հերման Հեսսե, «Նարցիսը եւ ոսկեբերանը»

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Հերման Հեսսե, «Նարցիսը եւ ոսկեբերանը», վեպ, գերմաներենից թարգմանությունը` Աշոտ Ալեքսանյանի, «Անտարես», 2020թ.

Սույն վեպում, որ ավելի շուտ առակախոսություն է, արտահայտություն են գտել ստեղծագործող մարդու երկու հիմնական տարատեսակները՝ մտածողն ու երազողը, խստադաժանն ու ծաղկունը, հստակասացն ու մանկականը: Երկուսն էլ՝ իրար հոգեհարազատ, թեեւ ամեն ինչում իրար հակադրվող, երկուսն էլ՝ միայնակ, երկուսն էլ` Հեսսեի կողմից ճշմարտապես ճանաչված՝ իրենց առավելություններով ու թերություններով հանդերձ, եւ ճշգրտագույնս նկարագրված:

Վեպը նաեւ նույն արմատից սերող եւ նույն նպատակին միտված զույգ ծայրահեղությունների միջեւ միջին ճանապարհ գտնելու փորձ է: Թեեւ գործողությունը ծավալվում է միջնադարյան Գերմանիայում եւ հիմքում ունի քրիստոնեական ենթատեքստ, բայց այն դուրս է դրված տարածությունից ու ժամանակից, վեր է կանգնած նաեւ իմաստային հաղորդումի մակարդակից եւ ցուցանում է, թե ինչպես է նույն այդ միջնադարյան, քրիստոնեական ենթատեքստը գործադրելի մարդու հոգեմտավոր էներգիայի ուղղորդմանը գիտափիլիսոփայական ու արվեստագիտական ավանդույթների հետ առերեսման հունով:

Վեպում քննվում են զգացմունքի եւ ոգու, երեւակայության ու բանախոհության միջեւ առկա եւ խորացող բեւեռացումը, դրանց փոխկապակցումը արվեստի մեջ՝ նախամեղքի, մայրության առեղծվածի բացահայտմանը միտված ու մատուցված, եւ գերխնդիրն է ինքնիրացման միջոցով աստվածային կատարելությանը հետամուտ մարդկային ձգտման ոգեկոչումը:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.