Saturday, 27 April 2024

B Book Review

«Երեք ընկեր»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
Էրիխ Մարիա Ռեմարկ, «Երեք ընկեր», «վեպ»,
թարգմանիչ Վանուհի Բաղմանյան,  «Էդիթ Պրինտ», 2017

Հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատմություն էպատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի եւ Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերներն ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքներն ու ճակատագրերը շատ նման են իրար:

Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբեւէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.