Friday, 17 April 2026

B Book Review

Անյես Մարտեն-Լյուգան «Երջանիկները ընթերցում են եւ սրճում»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Անյես Մարտեն-Լյուգան, «Երջանիկները ընթերցում են եւ սրճում», սիրավեպ, թարգմ.՝ Հասմիկ Առաքելյանի, 208 էջ, «ՆյուՄեգ», 2023թ.:

Այս պատմությունը անտարբեր չի թողնի սիրային դրաման նախընտրողներին: 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետեւանքով կորցնում է ամուսնուն եւ քառամյա դստերը:

Երջանիկներն ընթերցում են եւ սրճում» անունով գրական սրճարան ունեցող կնոջ համար կյանքը նույն պահին վերջանում է: Ինչպես հաղթահարել վիշտը, երբ ապրելու փոխարեն երազում ես մեռնել: Հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանն այս վեպը գրելիս գործի է դրել իր մասնագիտական բոլոր հմտություններն ու ներթափանցել իր ստեղծած կերպարի հոգեվիճակի մեջ` ներկայացնելով փխրուն կնոջ ապրումների բոլոր երանգները:

Բաժին հասած ողբերգությունը վերապրելու եւ ուժ վերագտնելու հետքերով Լյուգանի հերոսուհին ուղեւորվում է Մալարանի անունով իռլանդական խուլ գյուղ, որտեղ էլ զարգանում են վեպի իրադարձությունները: Թշնամանքից մինչեւ սեր ընդամենը կես քայլ անելով՝ Դիանային սիրահարվում ու փորձում է կյանք վերադարձնել նրանից ոչ պակաս վերքերով ու աշխարհից խռոված մի երիտասարդ:

Հոգեբանի ձեռագրով շարադրված նուրբ ու զգայուն սյուժեներով ու երկխոսություններով Լյուգանի հերոսներն անմիջապես հարազատ են դառնում ընթերցողին: Լույս տեսնելուց հետո 10-ը տարվա ընթացքում այս վեպը թարգմանելու հեղինակային իրավունքները ձեռք է բերել 35 երկիր: Վաճառվել է ավելի քան 3,5 մլն օրինակ: Գիրքը հայտնվել է Figaro-ի ամենաընթերցված ֆրանսիացի վիպասանների լավագույն տասնյակում:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.