Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Խմբագրական

Խմբագրական

Թյուրքական աշխարհ. որքանով է այն կենսունակ

Պատմության ընթացքում միշտ վերազգային գաղափարներն օգտագործվել են թե՛ կայսրություններ ստեղծելու, թե՛ կայսրություններ փլուզելու համար: Օրինակ՝ 19-րդ դարում Բրիտանիան եւ Ռուսաստանն աջակցել էին թուրքական ազգայնականությանը՝ փլուզելու Օսմանյան կայսրությունը, որը կառուցված էր իսլամի գաղափարի վրա: Իսլամի համար ազգայնականությունը, բնականաբար, հակագաղափար է, որտեղ ազգ հասկացություն գոյություն չունի: Կան հավատավոր մուսուլմաններ՝ անկախ ազգությունից ու ռասայից: Թուրքիզմը իսլամիզմի հակառակորդ է: Ճիշտ է, այսօրվա Թուրքիայում փորձում են միանգամից նստել «երկու ձիու»՝ իսլամականության ու թուրքականության վրա,…

Խմբագրական

Վստահության պակասուրդ

2018 թվականից առաջ բավական մեծ էր ընտրական համակարգի նկատմամբ հասարակության շրջանում առկա անվստահությունը, ինչը ժողովրդի ընկալումներում նվազեցնում էր կառավարող հաստատությունների օրինակարգության (լեգիտիմության) աստիճանը: Սակայն այն ժամանակվա իշխանություններն ունեին մեկ արդարացում՝ դա Արցախում տարած հաղթանակն էր եւ այն հիմնավորումը, որ ունենք ուժեղ, մարտունակ բանակ։ 2018-ի իշխանափոխությունից հետո ընտրությունների հանդեպ վստահության հարցը մնաց չլուծված: Ժխտողական էր հանրային վերաբերմունքը թե՛ 2018-ի եւ թե՛, առավել եւս, 2021-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների նկատմամբ:

Խմբագրական

Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մի քանի առանձնահատկություններ

Հայաստանում, ըստ էության, ներքին քաղաքականություն գոյություն չունի: Չեն քննարկվում տնտեսական զարգացման, ռազմաարդյունաբերության, ժողովրդագրության, հրատապ խնդիրները, ինչը գնալով վտանգավոր ընթացք է ստանում: Կարծես թե մոռացության է մատնված սոցիալական օրակարգը՝ հատկապես փախստականների, զոհվածների ընտանիքների, պատերազմում ծանր վիրավորում ստացածների անմխիթար վիճակը, ռազմագերիների եւ Բաքվում պահվող այլ անձանց վերադարձի՝ արդեն մեկ տարի չլուծվող հարցը, որոնց հանդեպ պարտավորություններ ունեն պետությունն ու հասարակությունը: Արտաքին պարտքը լեռան գագաթից գլորվող ձյունահյուսքի նման մեծանում է,…

Խմբագրական

Իշխանության անձեռնհասությունը

Մի խումբ մարդկանց կողմից բոլոր մյուսների ճակատագիրը որոշելու իրավունքը պետք է ինչ-որ ձեւով հիմնավորվի եւ արժանանա համընդհանուր ճանաչման: Եթե առաջ իշխանության իրավունքն ուներ սակրալ հիմք, այսինքն՝ եկեղեցին հայտարարում էր, որ միապետն Աստծո ընտրյալն է եւ ժառանգականության հիմքով պայմանավորված՝ ունի մյուսների վրա իշխելու իրավունք, ապա աշխարհիկացման ժամանակաշրջանում, երբ կրոնը Արեւմտյան քաղաքակրթությունում դուրս է մղվել հանրային կյանքից ու դարձել անհատի անձնական գործը, իշխանության օրինակարգությունը որոշվում է ընտրությունների միջոցով: Ասել է թե՝ մեծամասնությունն իշխելու իրավունքը փոխանցում է իր…

Խմբագրական

Քաղաքականություն՝ առանց պատասխանատվության

Մշակութաբանների ու տնտեսության տեսաբանների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջընթաց ու բարգավաճում արձանագրում են այն երկրները, որտեղ կան որոշակի ավանդույթներ ու չգրված օրենքներ: Պարզ է, որ գրված օրենքները բավարար չեն օրինապահ ու զարգացող հասարակություն կառուցելու համար:

Խմբագրական

Կայուն հանրության երաշխիքը միավորող գաղափարն է

Սոցցանցերի հայկական հարթակում, ինչպես ափիդ մեջ, երեւում է փոխադարձ ատելության այն խղճուկ վիճակը, որն այսօր տիրում է Հայաստանում: Փլուզման եզրին են հասել վերջին արժեքները, որոնք դեռ կարող են ինչ-որ կերպ խթանել հասարակության հոգեւոր գոյատեւումը, միջանձնային փոքրիշատե տանելի հարաբերությունների պահպանումը։ Իսկ ինչպե՞ս են ստեղծվում այդ արժեքները, համակեցության կանոնները, նորմերը, որոնց շնորհիվ կազմավորվում են ազգեր, հանրություններ եւ, ի վերջո, պետություններ։

Խմբագրական

Անպատասխանատու խորհրդարան. բայց մինչեւ ե՞րբ

1969 թվականին նկարահանված «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարը սկսվում է աշխարհում տեղի ունեցող անցուդարձը պատկերող դրվագներով՝ պատերազմներ, ռոքի փառատոներ, սեքսուալ հեղափոխություն, հանրահավաքներ ցրող ոստիկաններ՝ շարժընթաց ու փոփոխություններ, եւ միանգամից դուդուկի հանդարտ, թախծալի երաժշտության հնչյունների տակ պատկերանում են «երկաթյա վարագույրով» մոլորակից մեկուսացած խորհրդային Հայաստանի սարերում հովիվների կյանքը եւ աշխարհում տիրող իրավիճակի մասին նրանց միամիտ դատողությունները։ Կինոֆիլմի սկիզբը շատ խորն է, խորհրդանշական ու տպավորիչ։

Խմբագրական

Տարածաշրջանային աղետն անխուսափելի՞ է

Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմաններին զորքերի ու ռազմատեխնիկայի կուտակումներն այս պահին աշխարհում տեղի ունեցող գլխավոր իրադարձություններից են: Եթե հանկարծ, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն՝ թեկուզեւ չնախատեսված հանգամանքների կամ երրորդ կողմի սադրանքի հետեւանքով, դա կարող է տարածաշրջանային մեծ պատերազմի պատճառ դառնալ՝ մեկ տասնյակի չափ երկրների մասնակցությամբ։ Փաստորեն Մեծ Մերձավոր Արեւելքը կարող է դառնալ եռացող կաթսա։ Ինչո՞ւ այդպես ստացվեց, մի՞թե տարածաշրջանային աղետն անխուսափելի է:

Խմբագրական

Արցախյան պատերազմը բացեց «Պանդորայի արկղը»

Հարավային Կովկասում ընթացող վերադասավորումները մեր տարածաշրջանում նոր իրավիճակ են ստեղծել, ինչը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ Մերձավոր Արեւելքից մինչեւ Միջին Ասիա ընկած տարածագոտու ապագայի համար։ Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր արտացոլում Արցախի հարցում գերակա շահեր ունեցող երկրների ցանկը։ Այժմ պարզ է դառնում, որ Ռուսաստանից բացի, առանցքային խաղացողներ են նաեւ Թուրքիան եւ Իրանը, որոնք վերոնշյալ ցանկում ներկայացված չէին։ Պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, առաջին «ջութակների» դերում են Ռուսաստանն ու Թուրքիան, իսկ սեփական իրավունքների մասին հայտարարող Իրանն իր զորքերը մոտեցրել է…

Խմբագրական

Երբ չենք փորձում հասկանալ, դաս քաղել եւ վերափոխվել

Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Այն շատերի համար անակնկալ էր, իսկ նրանց համար, ովքեր մասնագիտորեն հետեւում էին իրադարձություններին, անակնկալը միայն մարտական գործողությունների օրն ու ժամն էր։ Պատերազմի հավանականությունն իրականում մեծ էր. այդ մասին բացեիբաց հայտարարում էր Ադրբեջանի ղեկավարը, փակ ու բաց ձեւաչափերում խոսում էին գերտերությունների պաշտոնական ներկայացուցիչները՝ ԱՄՆ պետքարտուղար Բոլթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը եւ մյուսները, ի վերջո՝ այդ մասին զգուշացնում էին կառավարությունների տեսակետներն արտահայտող փորձագետները։

Խմբագրական

Կուսակցություններ. ոչ թե վտանգի աղբյուր, այլ՝ ժողովրդավարության երաշխիք

Սկսած 1995 թվականից` Հայաստանում ներքաղաքական խոսույթի հիմնական թեման իշխանափոխության եւ ազատ ու արդար ընտրությունների շուրջ է։ Ընտրությունների օրինականությունը, անշուշտ, խիստ կարեւոր է, սակայն պետք է ընդունել, որ այդ ինստիտուտը սոսկ տեխնիկական հարց է լուծում։ Ամենաառանցքային հարցադրումը, թե ովքեր իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին եւ հաջողության դեպքում վճռելու պետության ճակատագիրը, չգիտես ինչու, հանրային քննարկման առարկա չի դառնում։ Տպավորություն է, թե կուսակցությունների գաղափարախոսությունը, կառուցվածքը, պետության ապագայի մասին տեսլականը նրանց ինքնիշխան իրավունքի տիրույթում են եւ,…

Խմբագրական

Քաղաքական մտքի սով

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխանության աստիճանը կտրուկ նվազել է։ Ինչ ասել կուզի՝ եթե մի երկիր, որի անվտանգության պահպանումը եւ սահմանների պաշտպանությունը մնացել են այլ երկրի, մեր դեպքում՝ Ռուսաստանի հույսին, մի երկիր, որը տնտեսության առումով ինքնաբավ չէ եւ ապավինում է դրսի օգնություններին, բնականաբար, նման իրավիճակում պիտի հայտնվեր։ Մանավանդ որ, դրան գումարվում է Արցախի հակամարտության կարգավորումը, որ դարձյալ գրեթե ամբողջությամբ Ռուսաստանի խնդիրն է՝ նրա աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համատեքստում։

Խմբագրական

Աֆղանական թնջուկ. ի՞նչ է այն խոստանում մեր տարածաշրջանին

Այսօր աշխարհի թիվ մեկ իրադարձությունը Աֆղանստանից Միացյալ նահանգների զորքերի հապշտապ դուրսբերումն է (ոմանց կարծիքով՝ փախուստը)։ Բազմաթիվ փորձագիտական շրջանակներ արդեն կանխատեսում են ԱՄՆ համաշխարհային տիրապետության ավարտի սկիզբը։ Պարզ է, որ համաշխարհային «Ոստիկանը» չի կարող ընկրկել հետամնաց ցեղերի առջեւ, բայց եթե դա տեղի է ունենում, ուրեմն ինչ-որ լուրջ բան է փոխվում։ Իսկ ի՞նչ է փոխվում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ աշխարհակարգի վրա այդ փոփոխությունը. սա է առաջատար տեսաբանների քննարկման բուն թեման։

Խմբագրական

Ինքնության ճգնաժամ

Ամենավառ երեւակայության դեպքում անգամ դժվար է պատկերացնել, որ արտաքին քաղաքականությունը տապալած քաղաքական ուժը, որի ապիկարությունը երկրին դաժանագույն պարտություն բերեց, կարող էր ձայների մեծամասնություն ստանալ ընտրություններում եւ վերընտրվել: Սակայն այսօր դա փաստ է, եւ ֆենոմենալ այս երեւույթը հասկանալ է պետք: Ինչո՞ւ ընտրություններին մասնակցած՝ Հայաստանի քաղաքացիներն ընտրեցին պարտությունը՝ դրա կործանարար հետեւանքներով հանդերձ: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հայ հանրությունը որոշել է հանձնվել թշնամուն, չպայքարել, թեկուզ շարունակական կապիտուլյացիայի շնորհիվ հանգիստ ապրելու հնարավորություն ձեռք բերել,…

Խմբագրական

Քաղաքական դիսկուրսի ճգնաժամ

«Դիսկուրս» բառի գիտական բացատրությունները շատ են ու ժամանակի ընթացքում փոփոխվում են։ Փորձենք դրա ամենապարզ տարբերակը հասկանալ, ինչն ուղղակիորեն արտահայտվում է այդ բառեզրի հայերեն թարգմանության միջոցով՝ «խոսույթ»։ Այսինքն՝ դիսկուրսի տակ պետք է հասկանալ, թե տվյալ հասարակության մեջ կամ խմբում մարդիկ ինչի մասին ու ինչպես են խոսում, քննարկումների ժամանակ ինչ փաստարկներ են բերում, ինչ եզրութաբանություն են օգտագործում կամ, պարզ ասած, ինչի շուրջ է քննարկումն ընթանում, որոնք են թեման ու նպատակները։

Խմբագրական

Արձանագրենք անհույս իրականությունը, որպեսզի կարողանանք առաջ շարժվել

Ժամանակն է գնահատել հունիսին տեղի ունեցած ընտրությունների քաղաքական եւ հասարակական-սոցիալական արդյունքները: Դա կարեւոր է՝ նոր իրողությունները հասկանալու եւ մինչեւ հիմա տեղի ունեցած զարգացումների «տակ» թավ գիծ քաշելու համար:

Խմբագրական

Փաշինյանի մուրճը

Նախընտրական քարոզչության շրջանում Փաշինյանը հանրահավաքներին գնում էր մուրճով ու սպառնում էր հարկ եղած դեպքում մուրճը իջեցնել իր հակառակորդների գլխին։ Իսկ ովքե՞ր են հակառակորդները: Փաշինյանը ուղիղ հայտարարում էր, որ Հայաստանում ընթանում է դասակարգային պայքար, եւ ճնշված դասակարգի վրեժը ինքն է լուծելու՝ հակառակորդները «ժողովրդին թալանողներն» են, բնականաբար։

Խմբագրական

Ինչ պետք է աներ, բայց չարեց Ռոբերտ Քոչարյանը

Ընտրությունների արդյունքները ոմանց համար ցնցակաթված էին, մյուսների համար՝ ցնծություն: Նման բուռն զգացմունքներն այն պարզ իրողության արտահայտությունն էին, որ մեր հասարակությունը երկփեղկված է, եւ ընտրությունը, հերթական անգամ, ինչպես 2018-ին, ոչ թե հանուն ապագայի էր, այլ ընդդեմ անցյալի: Հանրության մի մասը դեմ էր գործող իշխանությանը, որին համարում է «դավաճան», «կապիտուլյանտ», «ոչ արհեստավարժ», իսկ մյուս մասը գտնում է, որ քվեարկել է ընդդեմ «նախկինների», «թալանչիների» եւ դրանով իսկ կանխել հին կարգերի վերարտադրությունը։ Ակնհայտ էր նաեւ, որ ընտրությունները սոսկ «հանուն»-ի եւ «ընդդեմ»-ի սկզբունքներով…