Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Խմբագրական

Խմբագրական

Մինսկի խումբը ե՛ւ կա, ե՛ւ չկա. Հայաստանի ու Ադրբեջանի անկեղծության պահը մոտ է

Ապրիլի 8-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել, սակայն Արարատ Միրզոյանը հակառակը պնդեց՝ ասելով, որ իր տվյալների համաձայն՝ այն գործում է: Եվ, որպես ապացույց, Միրզոյանը Մոսկվայից վերադառնալուն պես հանդիպում ունեցավ ապրիլի 11-ին Երեւան ժամանած՝ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Լավրովը, կարծես թե, մի փոքր չափազանցում էր, բայց էականը դա չէ:

Խմբագրական

Հայաստանը եւ ռուս-ուկրաինական պատերազմը

Որոշ կարծիքների համաձայն՝ ռուս-ուկրաինական ռազմական առճակատումը Երրորդ համաշխարհայինն է, սակայն առանց գերտերությունների ուղիղ բախման, քանզի դա կարող է հանգեցնել միջուկային պատերազմի, որի դեպքում հաղթող երկիր չի լինի: Ոմանք սա համարում են միաբեւեռ աշխարհի փլուզում եւ անցում բազմաբեւեռ համակարգի, ոմանք էլ՝ համաշխարհայնացման (գլոբալիզմ) պարտություն: Տարածված են նաեւ հակառակ պնդումները, թե այս պատերազմը պայքար է միաբեւեռ համակարգի պահպանման համար:

Խմբագրական

Եվրոպա. փլուզվող երազանքների աշխարհը

Համաեվրոպական պատերազմները մենք կոչում ենք համաշխարհային պատերազմներ, ժամանակակից քաղաքակրթություն ասելով՝ հասկանում ենք եվրոպականը, առաջընթաց ասելով՝ հասկանում ենք այն հոլովույթը, որը բնորոշ է Եվրոպային։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Այսինքն՝ Եվրոպան, ըստ մեր ընկալման, աշխարհի մշակութային, քաղաքակրթական, տեխնոլոգիական զարգացումների կենտրոնն է: Անգամ Միացյալ Նահանգները մենք ընկալում ենք որպես եվրոպական մեծ քաղաքակրթության ծնունդ եւ նրա կարեւոր մաս։

Խմբագրական

Ինչ է ցանկանում ՀՀ բնակչությունը՝ ըստ նախարար Միրզոյանի

Ուկրաինական ճգնաժամը, որը սպառնում է փոխել աշխարհն ու եղած աշխարհակարգը, դեռ շարունակելու է տեւապես գտնվել համաշխարհային մամուլի ու փորձագետների քննարկումների կիզակետում, անգամ այդ պատերազմի դադարեցումից հետո՝ անկախ դրա արդյունքներից:

Խմբագրական

Եվրոպայի փոխարեն եւ հանուն Եվրոպայի միայնակ մարտնչող Զելենսկին

Այն միտքը, որ ռուս-ուկրաինական պատերազմը փոխում է աշխարհը, ամենատարածվածն է: Հետեւաբար, ցանկացած հարց՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, ավտանգային կամ տնտեսական, հնարավոր չէ քննարկել՝ առանց փորձելու հասկանալ, թե այս պատերազմից հետո դեպի ուր է շարժվելու աշխարհը:

Խմբագրական

Եվրոպական քաղաքակրթության ճգնաժամը

Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը եվրոպական քաղաքակրթության այսօրվա երեք առանցքային հենասյուներն են, առանց որոնց, կամ նույնիսկ դրանցից մեկի, կարող ենք ասել, որ նման քաղաքակրթություն այլեւս գոյություն չունի: Այդ արժեքները հեշտությամբ չեն տրվել, դրանք ձեռք բերելու համար Եվրոպայում արյունահեղ պատերազմներ են եղել, միլիոնավոր մարդիկ են զոհվել պատերազմների ընթացքում: Երկրորդ աշխարհամարտից հետո այդ սկզբունքները դրվեցին եվրոպական քաղաքակրթության հիմքում՝ իրավական համակարգում, պետությունների կառուցվածքում ու արժեհամակարգում, եւ թվում էր՝ դրանք այլեւս հաստատուն,…

Խմբագրական

Երբ դաշնակցիդ դաշնակիցը թշնամիդ է…

Ռուս-ուկրաինական սրացումների խորապատկերին, կարծես թե, աննկատ մնաց փետրվարի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած բավական հետաքրքիր մի իրադարձություն՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրեցին երկու երկրների միջեւ դաշնակցային գործակցության մասին հռչակագիր, որը, Ալիեւի գնահատմամբ, պաշտոնական Մոսկվայի ու Բաքվի փոխադարձ հարաբերությունները «կբարձրացնի դաշնակցային մակարդակի»: Ըստ նրա, հարաբերությունների այդ ձեւաչափը ամենաբարձրն է, «միջպետական հարաբերություններում դա այսբերգի գագաթն է, եթե կարելի է այդպես ասել»,- հպարտացել է Ալիեւը ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ դաշնակցային…

Խմբագրական

Ուկրաինան սահմանների ճշտորոշման խնդրի առջեւ

Ռուսաստանի կողմից Դոնբասի անկախության ճանաչումը շատ մեծ աշխարհաքաղաքական հետեւանքներ ունեցող գործողություն է, եւ խնդիրը զուտ Ուկրաինան չէ։ Դա գործընթաց է, որը հարցականի տակ է դնում 1991-ից՝ Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված համաշխարհային կարգը։ Այլեւս ԱՄՆ-ը միակ գերտերությունը չէ եւ ողջ աշխարհում «միակ ոստիկանի» գործառույթը չի կարողանում կատարել։ Չինաստանի եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերը մեծանում է։ Ուկրաինական դեպքերն ընդամենը արագացրին նոր աշխարհակարգի անհրաժեշտության հարցը։

Խմբագրական

Երբ «փղերը» կռվում են, տուժում են «մանր» կենդանիները

Այս օրերին ողջ աշխարհն ուշադիր հետեւում էր՝ արդյոք Ռուսաստանը կհարձակվի Ուկրաինայի վրա, թե՝ ոչ։ Մարդիկ մտահոգված էին, որ կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը։ 1960-ական թվականների Կարիբյան ճգնաժամից ի վեր, երբ երկու գերտերությունների միջեւ միջուկային պատերազմը դարձել էր խիստ հավանական, նման կարգի լարվածություն, ինչը տեսնում ենք Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններում, դեռ չէր եղել։ Այս հենքին հետաքրքիր էր դիտարկել հայաստանյան սոցցանցերի արձագանքները։ Ինչպե՞ս են Հայաստանի շարքային քաղաքացիները գնահատում իրավիճակը, աշխարհի մասին ինչպիսի՞ «պատկեր» է դաջված նրանց գիտակցության մեջ։

Խմբագրական

Երկբեւեռ աշխարհակարգն ուրվագծվում է

Պեկինում Ռուսաստանի ու Չինաստանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունը, ըստ էության, նոր երկբեւեռ աշխարհակարգի մասին է, որտեղ արձանագրված են նաեւ դրա սկզբունքները կամ, ավելի ստույգ, հայեցակետերը։ Բեւեռների մի կողմում Չինաստանն ու Ռուսաստանն են, մյուսում՝ Միացյալ Նահանգները: Մնացած երկրները պետք է կողմնորոշվեն ու դիրքորոշում հայտնեն, թե ով բեւեռներից որ կողմում է իրեն տեսնում կամ էլ ընտրում է չեզոք կարգավիճակ:

Խմբագրական

Ուկրաինայո՞ւմ է վճռվում Հայաստանի ճակատագիրը

Բրիտանացի գեներալ, քաղաքական եւ ռազմական գործիչ Հասթինգս Լայոնել Իսմեյը 1952-1957թթ. եղել է ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղարը: Նա պատմության մեջ հայտնի է թեւավոր դարձած մի արտահայտությամբ, որով բնորոշել է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության նպատակը. «ՆԱՏՕ-ի դերը ռուսներին դրսում պահելն է, ամերիկացիներին՝ ներսում եւ գերմանացիներին՝ խնամակալության ներքո»:

Խմբագրական

Ինչո՞ւ անտեսված մնացին Նախագահի մտահոգությունները

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը (չենք ասում՝ նախկին նախագահ, քանի որ հրաժարականի դիմումը ետ վերցնելու ժամկետը դեռ չի լրացել-Խմբ.) հրաժարական տվեց: Ցանկացած երկրում նման հրաժարականը, եթե ոչ ներքաղաքական ճգնաժամի պատճառ կդառնար, ապա գոնե լուրջ քննարկումների տեղիք կտար: Առավել եւս, որ Սարգսյանն իր հրաժարականը պայմանավորել է մի շարք քաղաքական հանգամանքներով, որոնց մասին մատնանշել է հրաժարականի բավական ընդարձակ հայտարարության մեջ: Այդ տեքստում գործածված են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «համազգային ճգնաժամ», «պետության գլուխը եւ երբեմն նաեւ նրա ընտանիքը թիրախավորվում են», «մենք…

Խմբագրական

Հայաստանը հակամարտությունների թատերաբե՞մ

Միջազգային հարաբերություններում մեծ տեղաշարժեր են կատարվում: Արցախի պատերազմը կարելի է համարել այդ փոփոխությունների դրվագներից մեկը: Հիշենք, որ պատերազմից հետո ամրապնդվեցին Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում, որն իր համար անփոխարինելի միջանցք է դեպի Միջին Ասիա։ Իսկ «Թյուրքական աշխարհը», ինչպես հայտնի է, լծակ է ընդդեմ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի: Եվ ո՞ւմ ձեռքին է այդ լծակը: Բնականաբար՝ նրանց, ովքեր ցանկանում են սահմանափակել այդ երկրների տնտեսական եւ աշխարհաքաղաքական հնարավորությունները։

Խմբագրական

Նոր աշխարհակարգի մշակման պահանջն աներկբա է

Ղազախստանյան դեպքերը համաշխարհային քաղաքականության համար նշանակալի իրադարձություն են: Նախ՝ այն տեղի ունեցավ հունվարի 10-ին Ժնեւում մեկնարկած՝ Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների նախաշեմին, ինչը պատահական չէր: Ռուսաստանը պահանջում է, որ ՆԱՏՕ-ն իր կազմում չընդգրկի նախկին Խորհրդային Միության երկրներ եւ գրավոր կերպով տա անվտանգության երաշխիքներ: Հակառակ դեպքում՝ Ռուսաստանը սպառնում է ավտանգության սեփական միջոցառումներն իրականացնել, բայց թե կոնկրետ ինչպիսի միջոցառումներ՝ չի բացահայտում: Այս առումով Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի տեղակայումը, կարծես թե, բացի որոշակի նշանակությունից, նաեւ խորհրդանշական երանգ…

Խմբագրական

Ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ խաղակեսը

2008 թվականի աշնանը Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններ՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի «քավորությամբ»։ Հաջորդ տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարները ստորագրեցին երկու արձանագրություն. 1) «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», 2) «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին»։

Խմբագրական

Գաղափարախոսությունը քաղաքական հզոր զենք է

Ցանկացած հասարակություն պետք է ունենա որոշակի արժեքային համակարգ եւ որոշակի նպատակ: Բարոյական ու արժեքային կոորդինատների եւ նպատակի բացակայության դեպքում լինում է այն, ինչ այսօր ունենք Հայաստանում: 2018 թվականի իր պաշտոնամուտին գործող վարչապետը հայտարարել էր, որ ինքն «իզմեր» չունի, այսինքն՝ չի ընդունում գաղափարախոսությունները։ Այդ միտքը նա, թերեւս, ժառանգել է երբեմնի ուսուցիչ, իսկ այժմ քաղաքական հակառակորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից, ով նույնպես պնդում էր, որ «գաղափարախոսությունները կեղծ կատեգորիա են»։

Խմբագրական

Ընտրությունների ծուղակը

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հանրության որոշ շերտերում անբացատրելի հետաքրքրություն են առաջացնում։ Այն, որ թեման հետաքրքրական է մամուլի համար, հասկանալ կարելի է՝ մամուլը պետք է օրվա լրահոսը մի կերպ լրացնի, մեկնաբանի կամ ինչ-որ պարզաբանումներ տա։ Հասկանալի է նաեւ, թե ինչու է դա հետաքրքրում քաղաքական կազմակերպություններին. նրանք պետք է «քաղաքականությամբ» զբաղվեն եւ ցույց տան, որ գործընթացներ են ծավալվում, կա քաղաքական պայքար, եւ իրենք այդ պայքարի մասնակիցն են։ Տեղերում առկա հետաքրքրությունն էլ իր պատճառն ունի. չէ՞ որ որոշվում է, թե ով է տիրանալու տեղական կառավարման…

Խմբագրական

Մեր ներքին ոխերիմ թշնամին

Ցանկացած կազմակերպությունում, նույնիսկ ամենափոքր հիմնարկում, գոյություն ունի որոշումներ ընդունելու ընթացակարգ, ինչը ենթադրում է թեմայի ուսումնասիրություն, փորձագիտական եզրակացություն, ռիսկերի գնահատում, այդ ամենի քննարկում, որից հետո որոշումը կայացվում է։ Ճակատագրական սխալի դեպքում որոշմանը մասնակից փորձագետները, գնահատողները եւ որոշում ընդունողները ենթարկվում են պատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ հրաժարականներ, կամ հեռացումներ։ Սա սովորական ու հասկանալի ընթացակարգ է, որը գործում է փոքրիշատե համակարգված հաստատություններում։ Սակայն Հայաստանի դեպքում, որը մի ամբողջ պետություն է, անհայտ են…