ACNIS
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Գործունեություն
    • Սեմինարներ
    • Հարցազրույցներ
    • Մեկնաբանություններ
    • Ասուլիսներ
    • Մեդիա
    • Հանդիպումներ
    • Հոդվածներ
    • Շնորհանդեսներ
  • Հրապարակումներ
    • Արխիվ
  • Օրացույց
    • 2017
    • 2016
    • 2015
    • 2014
    • 2013
    • Արխիվ
  • Գործընկերներ
  • Մեր մասին
  • Հայերեն
  • English (UK)

The Armenian Center for National and International Studies extends its deep appreciation to its old and new supporters around the world. Please join (or rejoin) the institutions and individuals who have contributed to the Center's activities.

Join us in realizing the Center’s goals by generously renewing your annual support.


 
ՌԱՀՀԿ / ACNIS

 


 


Փոքր երկրի մեծ աշխարհը. Սա ոչ թե տարածքի, այլ իշխանության խնդիր է

Մանրամասները
Մեկնաբանություններ
Օգոստոսի 12 2017

Փոքր երկրի մեծ աշխարհը. Սա ոչ թե տարածքի, այլ իշխանության խնդիր է

Ի՞նչ են մարդիկ որոնում իրենց պատմությունում: Այս հարցը հատուկ իմաստ է ստանում, երբ հանդիպում ես միմյանց հետ հակասության մեջ գտնվող երկու արտահայտությունների՝ «դասեր քաղել պատմության սխալներից» եւ «պատմությունը ոչինչ չի սովորեցնում»: Անմիջապես մեկ այլ հարց է ծագում՝ «ինչու՞ սխալներ որոնել պատմությունում, եթե այն ոչինչ չի սովորեցնում»: Սակայն, երեւում է պատմության մեջ շատերն այլ բան են որոնում՝ հասկանալ ինքզինքը եւ սեփական աշխարհը ներկայում: Այսինքն՝ հասկանալ, ինչու ես մտածում եւ գործում հենց այնպես, ինչպես որ կա: Եթե պատմությունն օգնում է ինքնագիտակցման այդ գործընթացին, նշանակում է ինչ-որ տեղ այն ուսուցողական է: Այլ բան է, եթե մարդն այլ նպատակներով է փորփրում պատմությունը: Այդ դեպքում այն դժվար թե կարողանա օգնել: Ըստ երեւույթին, հենց վերջին մոտեցումն է բերել եզրակացության, որ «պատմությունը ոչինչ չի սովորեցնում»: Իրոք, այն ինչպե՞ս կարող է սովորեցնել մարդուն չփնտրել ոչ այլ ինչ, քան ինքնագիտակցության ռեսուրս: Դրանում պատմությունը ոչ միայն անզոր է, այլ նաեւ անգութ այլ նպատակներ ունեցող մարդկանց նկատմամբ: Այն յուրովի ստրկացնում է այդպիսիներին: Դրանում, ըստ երեւույթին, ինչ-որ տեղ արդարություն էլ կա: Պատմությունը ոչ միայն սովորեցնում է, այլ նաեւ դաստիարակում:

Ավելին …

«Մոսկվան մեծ մեղք ունի Հայաստանի առջև, հիմա պետք է վերաբերմունքը փոխի»

Մանրամասները
Հարցազրույցներ
Օգոստոսի 08 2017

«Մոսկվան մեծ մեղք ունի Հայաստանի առջև, հիմա պետք է վերաբերմունքը փոխի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը։

– Պարոն Սարգսյան, ռուս-ամերիկյան հարաբերությունների հերթական ճգնաժամն ի՞նչ անդրադարձ կունենա Հայաստանի, Ղարաբաղյան հակամարտության վրա. Մինսկի խումբը եղել է այն ձևաչափը, որտեղ երկու գերտերությունները տարաձայնություններ չեն ունեցել։ Այժմ կարծում եք՝ կա՞ վտանգ։

Ավելին …

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը KSEE24 հեռուստաընկերությանը (2-րդ մաս)

Մանրամասները
Մեդիա
Հուլիսի 18 2017

Սիրելի հայրենակիցներ,

Հետեւյալ հղմամբ կարող եք դիտել եւ կարդալ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը KSEE24 հեռուստաընկերությանը, Ֆրեզնո (ԱՄՆ):

http://www.yourcentralvalley.com/news/the-valleys-armenia-commemorating-the-battle-of-sardarapat/768578920

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը KSEE24 հեռուստաընկերությանը

Մանրամասները
Մեդիա
Հուլիսի 17 2017

Սիրելի հայրենակիցներ,

Հետեւյալ հղմամբ կարող եք դիտել եւ կարդալ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը KSEE24 հեռուստաընկերությանը, Ֆրեզնո (ԱՄՆ):

http://www.yourcentralvalley.com/news/the-valleys-armenia-fresno-native-serves-the-homeland/767903571

Պետք է այնպես անել, որ Ադրբեջանը պարտվի քաղաքական ասպարեզում. Մանվել Սարգսյան

Մանրամասները
Մեդիա
Հուլիսի 06 2017

https://www.youtube.com/watch?v=dU99Z-noLi0

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • ...
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10

Հայաստան-2016. Չսերտած դասեր

Հայաստան-2016. Չսերտած դասեր

Փոփոխվող աշխարհ. հայացք Երևանից

III

վերջին թողարկում

Հայաստան 2015. Նոր Սահմանադրությամբ՝ միջազգային նոր պայմաններում

cover

Հայաստան 2014. ճանապարհ դեպի անհայտություն

cover

ՌԱՀՀԿ 20. Քսանամյա բեղմնավոր ուղի

ACNIS-20

«Հայաստան-2013. հաղթահարելով դժվարությունները»

cover

Կենտրոնի լրատու

Կենտրոնի լրատու

ՌԱՀՀԿ լրատու

2

վերջին թողարկում


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ` Երեւան, Երզնկյան 75, հեռախոս` (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն` (37410) 52-48-46, էլ. փոստ` info@acnis.am:

Դեպի վերև

© 2025 ACNIS