15.09.2024

Книжное Обозрение

Անդրեյ Մակին «Իմ հայ ընկերը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Անդրեյ Մակին, «Իմ հայ ընկերը», գեղարվեստական արձակ, թարգմանությունը՝ Աննա Բաղդասարյանի, 144 էջ, «ՆյուՄեգ» հրատ., 2023թ.:

Սիբիր, 1970-ականների սկիզբ: Պատմությունը պատմող 13-ամյա որբ տղան խուլիգանների հաշվեհարդարից փրկում է Վարդան անունով մի տղայի, ինչի պատճառով ենթարկվում է իր հայրենակիցների հարձակմանը:

Դեպքը տեղի է ունենում դպրոցի բակում: Այդպես ծնվում է ընկերությունը: Նրանք գնում են Վարդանի տուն, եւ որբ տղան հայտնվում է հայկական ընտանիքների աշխարհում: Այդ ընտանիքներն ապրում էին մի բանտի մոտ, որտեղ պահվում են նրանց ամուսինները, որդիներն ու հայրերը: Հենց այստեղ է որբ պատանին առնչվում խիզախության, սիրո, արժանապատվության հետ. երեւույթներ, որոնք խորը հետք են թողնում նրա ամբողջ կյանքի վրա:

«Իմ հայ ընկերը» կախարդում է իր բազմաշերտ կարոտախտով. մեկուսացված հայկական համայնքի՝ հայրենի երկրի մասին հուշերը միահյուսվում են երիտասարդ տղայի՝ մանկության ընկերոջ մասին հիշողություններին:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.