18.04.2024

Свободная Платформа

«2021-ին կանգնած ենք լինելու ՀՀ տարածքներ ունենալ-չունենալու խնդրի առջեւ»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

«Այն, ինչ տեղի ունեցավ այս պատերազմի ժամանակ, արդեն իսկ նախանշվել էր 2016-ի Ապրիլյան պատերազմում»,-  օրեր առաջ երկրում առաջացած իրավիճակը քննարկելու նպատակով հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում ասել է հեռուստամեկնաբան, հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը։

Երկար ժամանակ նա բարձրաձայնել է 5-րդ սերնդի պատերազմներին դիմակայելու համար տեղեկատվական արբանյակի ստեղծման կարեւորության մասին, սակայն որեւէ քայլ այդ ուղղությամբ չի արվել:

Ավելին` այս տարվա օգոստոսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այդ միտքը, մեղմ ասած, ծաղրի էր արժանացրել, այնինչ Ադրբեջանը 2012 թվականից արդեն ստեղծել է երկու արբանյակ` «Azerspase 1»-ը եւ «Azerspase 2»-ը, որոնց օգնությամբ էլ 44-օրյա պատերազմի ժամանակ կառավարվում էին թուրքական «բայրաքթարները»։ «Մենք կարող էինք սեփական արբանյակով գոնե դիմակայել դրանց»,- նշել է փորձագետը։

Ըստ Հոխիկյանի, Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի հարավում տեղակայել են մեծ թվով ահաբեկիչների, հիմա էլ պատրաստվում են Քարվաճառում եւ Քաշաթաղում տեղակայել սիրիացի թուրքմեն ահաբեկիչներին, որոնք հայտնի են իրենց ռուսատյացությամբ: Եվ մենք ներքին ատելություն քարոզելու, այլակարծության դեմ պայքարելու փոխարեն պետք է հասկանանք, որ 2021-ին ունենալու ենք շատ ավելի մեծ ճգնաժամ, քան եղավ։ «Տեսեք,- պարզաբանել է նա,- ԱՄՆ նախագահ ընտրվեց դեմոկրատ Ջո Բայդենը, եւ ԱՄՆ թիրախում Սիրիայից, Իրաքից ու Լիբիայից հետո Իրանն է հայտնվելու, իսկ վերջին 15 տարիների ընթացքում Իրանի ռազմական ուժերը կաթվածահար են եղել, եւ այն, ինչ տեղի կունենա` տեղի կունենա Իսրայելի, ԱՄՆ-ի ու ահաբեկիչների համատեղ ուժերի կիրառմամբ, որտեղ իրենց մեծ ներդրումը կունենան Թուրքիան եւ Արցախի հարավային շրջաններում տեղակայված ահաբեկիչները»։

Բանախոսը վստահեցրել է, որ Ջրականում (Ջաբրայիլ) տեղակայված բավական մեծ ռազմահենակետում այժմ 5000-ից ավելի ահաբեկիչներ կան, որոնց կողմից պարբերաբար հարձակումների են ենթարկվում Իրանի սահմանակից տարածքները, որտեղ արդեն զոհեր կան իրանական զինուժից։ Հակամարտությունների փորձագետը պատահական չի համարում, որ Իրանը հենց Արցախի սահմանին է տեղակայել իր ռազմական ուժերի հսկայական հատվածը։

Իրանը, թերեւս, աշխարհում ամենամեծ հանքահումքային շտեմարաններից մեկն ունի։ Եվ այս պայքարը, ինչպես Արցախի, այնպես էլ Իրանի դեպքում, ըստ էության, նպատակ ունի տիրանալու հանքահումքային ռեսուրսներին։ Այդ «հողի վրա» արդեն սպանվել են իրանցի երկու խոշոր գործիչներ, իսկ Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված կոշտ հայտարարությունները հունվարի 20-ից հետո ավելի ռազմատենչ բնույթ են կրելու, եւ մենք ականատես կլինենք Իրանի հյուսիսային շրջաններ մեծ թվով ահաբեկիչների ներթափանցման:

«Մենք պետք է պատրաստ լինենք ավելի մեծ պատերազմի ու ավելի մեծ ճգնաժամի, որովհետեւ 2021-ին ընդհուպ կանգնած ենք լինելու ՀՀ տարածքներ ունենալ-չունենալու խնդրի առջեւ»,- ամփոփելով ելույթը, նշել է Նաիրի Հոխիկյանը` հավելելով, որ «իմքայլական» որոշ պատգամավորներ իրեն խնդրել են այս հարցերի մասին առայժմ չխոսել: «Բայց չխոսել` կնշանակի անտեսել մեր ազգային անվտանգությունը»,- խոսքը եզրափակել է նա։

 

Վարդուհի Դանիելյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.