29.11.2020

Свободная Платформа

Պատերազմը ցույց է տալիս, թե ով ով է

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Պատերազմը` մարդկային ողբերգություն լինելով հանդերձ, ակամա մի շարք հետաքրքիր բացահայտումներ է անում: Մասնավորապես, ինչպես հայելու մեջ, այն արտացոլում է յուրաքանչյուր պետության իրական դեմքը` առանց շպարի: Կարելի է այդ «հայելու» մեջ անսխալ տեսնել, թե ով ով է, հասկանալ` ով է դաշնակիցդ եւ ով` թշնամուդ հանցակիցը:

Այսպես` բավական է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիայի շրջանակում աչքի անցկացնել հակամարտ կողմերի նկատմամբ յուրաքանչյուր սուբյեկտի վերաբերմունքը, եւ հպանցիկ «ինքնալյուստրացիան» ի հայտ կբերի հետեւյալ պատկերը.

  • Արեւմուտքը կոչ է անում ոչ մի դեպքում չվտանգել ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա:
  • ԱՄՆ-ը հայտնում է, որ տարածաշրջանում ունի լավ հարաբերություններ ու լավ ընկերներ եւ ուշի-ուշով հետեւում է իրավիճակին: Ընդորում` ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին մի քանի անգամ ավելի է, քան ՀՀ-ին հատկացված ֆինանսական աջակցությունը:
  • Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնում կանգնել Հայաստանի ու հայերի կողքին. «Ֆրանսիան ծայրահեղորեն մտահոգված է Թուրքիայի հնչեցրած ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ, որոնք ազատում են Ադրբեջանի կապանքները Լեռնային Ղարաբաղը վերանվաճելու նկրտումներում, եւ սա մենք թույլ չենք տալու», Էմանուիլ Մակրոն։
  • Վրաստանը դե յուրե չեզոք, բայց դե ֆակտո ադրբեջանամետ գիծ է առաջ տանում: Պատճառաբանում են, որ ՌԴ-ի հետ խնդիր ունեն, դրա համար էլ թույլ չեն տալիս ռուսական օգնությունը գա Հայաստան, փոխարենը թուրքական օգնությունը շատ ինտենսիվ կերպով ուղարկում են Բաքու:
  • Իսրայելը Թուրքիային եւ Ադրբեջանին ռազմամթերք է ուղարկում, որն, ի դեպ, ստանում է ԱՄՆ-ից:
  • Ռուսաստանը ՀՀ-ի իր զորամիավորումները բերել է մշտական տեղակայման վայրեր` դրանով իսկ կասեցնելով Թուրքայի կողմից հնարավոր ներխուժումը:
  • Ռուսաստանը Իրանի հետ համատեղ օգնություն է տրամադրում Հայաստանին:
  • Հայաստանին իրենց աջակցությունն են հայտնել մեր դարավոր բարեկամ հույները թե´ Կիպրոսից, թե´ մայր Հունաստանից:
  • Հայաստանին իր աջակցությունն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:
  • Սաուդյան Արաբիան արգելանք է դրել թուրքական բոլոր ապրանքների վրա, ինչի պատճառով թուրքական լիրան կտրուկ անկում է ապրել:

Փաստորեն Հայաստանին դե ֆակտո օգնողներն այնքան էլ շատ չեն` ՌԴ-ն, Իրանը, Ֆրանսիան, Հունաստանը եւ Սաուդյան Արաբիան: Սիրիան նույնպես կօգներ, բայց քաղաքացիական պատերազմից հյուծված է, չի կարող:

Իսկ ինչպե՞ս են իրենց զգում անգլո-սաքսոնական եւ հրեական «կերակրատաշտից» սնվող անհայրենիք արարածները, որոնք առիթը բաց չեն թողնում Հայաստանի հետ նրա երկու դաշնակիցների հարաբերությունները սրելու համար:

Ինչպե՞ս են իրենց զգում «թուրքը փոխվել է, առաջվանը չէ», «Ադրբեջանն էլ կռիվ չի ուզում» քարոզողները:

Ոչ ոք եւ ոչինչ չի մոռացվել, չի էլ մոռացվելու:

Համբերեք, բոլորի պատասխանատվության օրը գալու է, եւ ոչ ոք չի խուսափելու իր ասածի ու արածի համար պատասխան տալուց:

Հայ ազգը հաղթելու է: Որեւէ մեկը չի կարող խոչընդոտել Հայության հաղթանակին:

Արարչի մեծազոր աջը` սահմանի մեր Հերոսներին պահապան:

 

Վահե Գրիգորյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

Тэги

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.