13.10.2024

Свободная Платформа

Ազգայինը պանծացնելու ձգտումով

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

42 տարի անց նայեցինք միմյանց դեմքերի, գրկախառնվեցինք՝ երբեմն իրար ուշադիր զննելուց հետո։ Մի ընտանիք էինք, որ «մենք»-ի գիտակցությամբ հավաքվել էինք` հասկանալով, որ հեռու թե մոտիկ՝ այդ տարիներին ինչպես էլ դասավորվել է մեր կյանքը, հայրենիքին պարուրած դառնագույն վիշտը միշտ մեզ ուղեկցել է։ Կուրսի «աղջիկներից» Լիլյա Մկրտչյանը, Վալենտինա Վահանյանը եւ Հասմիկ Ավանեսյանը Ռուսաստանից էին եկել, որտեղ բնակվում եւ աշխատում են։ Որ մանկավարժի աշխատանքը Հասմիկին ուղեկցել է նաեւ օտարության մեջ, շատ ողջունելի էր։

Հայացքս մեկընդմեջ ուղղվում էր հարազատ մարդկանց, որոնց խոսքից հասկանում էի, թե ով ինչպիսի կյանք է անցել ու ցանկանում էի իմանալ, թե հանդիպման մասնակիցներից ովքեր են, որ բուհից հետո մանկավարժությամբ են զբաղվել։ Չմոռացանք հիշել, որ կուրսի երեք ուսանող Հայաստանից էին եւ բոլորիս կողմից շատ ընդունված։ Սիրուշը՝ Գյումրիից լինելով, սիրեց Արցախը, նրա պետական բուհում սովորելով։ Ավարտելուց հետո առայսօր  շարունակում է իր մանկավարժական գործունեությունը Երեւանում։

Կուրսի ավագը՝ Մելսիկը, որ արմատներով Արցախից էր, բնակության վայրը Հրազդան քաղաքը, տարիներ առաջ նախընտրեց Արցախի բուհում սովորել, նույն բաժինն ավարտած Կարինեի հետ ընտանիք կազմել։ Նրանք տարիներ շարունակ հավատարիմ մնացին մանկավարժի կոչմանը։ Անահիտ Արզումանյանն էր Հայաստանից՝ Ղափան քաղաքից, որը, ցավոք, այլեւս մեզ հետ չէ։ Եվ մեր հիշողությունը միշտ թարմ է պահելու մեզանից հեռացողների հիշատակը։

Դաժան է ճակատագիրը, որ տարիների ընթացքում իրենց երկնային հանգրվանն են գտել մեր համակուրսեցի «աղջիկներից» Իրման՝ կուրսի սիրունը, եւ ամենափոքրը՝ Մելորան՝ ասմունքելու շնորհքով, որ կողքիս էր նստում, Ադելինան ինձ երեւում է մեղմ ժպիտով,  Հաթերքից Անահիտը՝ մեր  հող ու ջրից ուժ գտած, Նուբարը՝ աշխույժ ու սրտաբաց, Անահիտը Ղափանից՝ շատ աշխատասեր։

Օֆելյա Պետրոսյանի երգելու շնորհքը ուսանողական տարիներին գերել էր բոլորիս. իր հմայիչ ձայնով նա տարավ մեզ դեպի անցած օրերը։ Նա մեկն էր, ում աշխատանքային գործունեությունը Արցախում ձգվում էր մանկապարտեզից մինչեւ բուհի մանկավարժություն։ Սուսաննա Գալստյանը Արցախի՝ իր ծննդավայրի դպրոցում  տարիների մանկավարժական գործունեությունից հետո թոշակի է անցել, բայց այստեղ շարունակում է դասավանդել։ Սուսաննա Պետրոսյանը տարիների վաստակ է թողել Արցախի դպրոցում, անցել թոշակի։

Հայաստանի գյուղական դպրոցում տարիների վաստակ ունի Անժելան, ով իր աշակերտների հաջողություններով հպարտանալու բազում առիթներ է ունեցել։ Ամուսնու հետ ուշացած մեզ միանալը մեկ ուրիշ հետաքրքրություն ուներ, երբ օդային թռիչք են հաղթահարել՝ միանալու մեզ։

Տարբեր աշխատանքներում է հմտացել Հասմիկ Բարսեղյանը, որ Երեւանում է բնակվում` անցյալում թողած անձնական կյանքի ձախողումները։

Մեր սիրելի կուրսղեկի՝ Անահիտ Աթայանի խոսքը, ամեն բառը՝ որքան ընկալելի, նույնքան դաստիարակչական էր, ուսուցողական. այն բուհական կրթությունն է շատ ավելի երանելի, որտեղ արժեքներ կան, ազգայինը, հայրենականը պաշտպանելու եւ պանծացնելու ձգտում։

 

Նատաշա Պողոսյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.