31.10.2020

Свободная Платформа

Պետական սկանդալ. նվիրված անձնագրեր` ո՞ւմ եւ ինչի համար

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Դիվանագիտական անձնագրերի սկանդալը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դա ուղիղ ճանապարհ է` հասկանալու այս իշխանության նոր մերձավոր շրջապատը, հետաքրքրությունների շրջանակը։

Իշխանությունները խուսափում են տրամադրել անվանացանկը, թե ում են հանձնվել դիվանագիտական անձնագրեր։ Սա անձերի խնդիր չէ, սա բացելու է վարագույրը, եւ հասկանալու ենք, թե ինչ օլիգարխների, ինչ կրիմինալ դեմքերի, ում եւ ինչ ծառայությունների համար են տրվել դիվանագիտական անձնագրեր։ Սա անուղղակի ճանապարհ է` պատկերացում կազմելու, թե ինչի մեջ է ներգրավված երկրի քաղաքական իշխանությունը եւ ում միջոցով։

Անհրաժեշտության դեպքում դատական կարգով պետք է հասնել նրան, որ այդ ցուցակները հրապարակվեն։ Անձնագրերը տրվել են Հայաստանի Հանրապետության անունից, եւ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ովքեր են նման պատվի արժանացել։

Մոտ երկու տարի առաջ «հեղափոխականները» հարայ-հրոցով հայտարարեցին, թե Հայաստանի ԱԳ նախարարությունում ահասարսուռ կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել: Պարզվեց, որ «օրենքի խախտումով» 395 հոգու դիվանագիտական անձնագիր էին տվել` այդ թվում եւ Հենրիխ Մխիթարյանին: Ազնիվ եւ ժուժկալ «հեղափոխական» իշխանությունները շտապեցին չեղարկել այդ անձնագրերը: Հատուկ հայտարարվեց, որ չեղարկվել է նաեւ հռչակավոր ֆուտբոլիստի դիվանագիտական անձնագիրը: Ստացվեց, որ Փաշինյանի աչքը Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագրի վրա էր:

Անցան ամիսներ, պարզվեց, որ օրենքի առջեւ հավասար են բոլորը, իսկ ոմանք ավելի հավասար են: Շատերը մոռացան անձնագրերի պատմությունը, որովհետեւ այս երկու տարում ինչ ասես, որ ժողովուրդը չտեսավ:

Կոռուպցիայի դեմ «հերոսական պայքար» մղողները ընդամենը երկու տարում հասցրել են դիվանագիտական անձնագրեր բաժանել 762 հոգու: Ընդ որում` այդ 762 հոգուց առնվազն 369-ը դիվանագետներ չեն:

Դժվար է լինելու կառավարությունից պարզաբանում ստանալ: Փաշինյանն արդեն մեկ այլ առիթով ասել է, թե չի պատրաստվում անդրադառնալ իրեն ուղղված քննադատություններին ու մեղադրանքներին եւ ապացուցել, որ ինքն ուղտ չէ: Սա ուղիղ հարցադրումներից խուսափելու պարզունակ ձեւ է։ Բայց հետքերը թաքցնել հնարավոր չի լինելու։

Միեւնույն է, իմացվելու է` այդ «ընտրյալների» թվում պաշտոնյաների կանայք եւ նրանց երեխանե՞րն են, թե՞ նաեւ «հեղափոխության» բարեկամ գործարարները… Բոլոր կասկածները փարատելու մեկ պարզ միջոց կա` հրապարակել օրենքով սահմանված ցանկից դուրս դիվանագիտական անձնագիր ստացածների անունները։ Ի վերջո, խոստացվել էր, չէ՞ «հպարտ» քաղաքացիներին, որ Կառավարությունն աշխատելու է հանրորեն բաց եւ թափանցիկ:

 

Գեղամ Նազարյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.