10.04.2021

Свободная Платформа

Ոչ մի խոսքիս չհավատաք, ձե՛րն ասեք

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Պետության անկախությունը բացարձակ արժեք է:

Այս համոզմանն էի  գլխավոր եզրակացություններս անելուց առաջ, քանի որ ոչինչ հայտնի չէր, նույն համոզմանն եմ հիմա, երբ անցել ու անցնում եմ փորձությունների կեռման պարունակներով:

Անկախությունն էր, որ ինձ (եւ շատերի) համար բացահայտեց պարտք հասկացությունը, նախ՝ մտերիմներին, ապա՝ մթերքի խանութներին ու դեղատանը: Վերջինի յուրահատկությունն ասեմ, թե պատուհասն այն է, որ եթե մինչեւ ամսվա վերջը պարտքը չես վերադարձնում՝ ոչինչ չես ստանում, այդ թվում՝ ամենօրյա պարտադիր դեղերը:

Անկախությունից իմացա, թե ինչ են վարկերը, ու ինչ հաջողությամբ կարող ես հայտնվել նրանց սիրալիր որոգայթում, դառնալ իրենց ճորտը:

Հոսանք ու գազ անջատելու սպառնալիքը մշտապես հալածում է քեզ, մանավանդ եթե արդեն չես աշխատում, այլ ստանում ես չմեռնելու երաշխիք-թոշակ:

Սա կենցաղն է, որի դաժանությանը դիմանալու համար զորակոչում ես լավատեսությանդ պաշարներն ու հավատում վաղվա բարիքներին:

Սակայն անկախությունը բացահայտեց վատ մարդկանց մի ահռելի զանգված եւս, որից փախչել հնարավոր չէ, քանի որ մեծամասամբ կազմված է ճանաչածդ ու երբեւէ վստահածդ մարդկանցից:

Գումարած տգետների մի ամբողջ բազմություն՝ օժտված ընտրություններում քվե տալու անկապտելի իրավունքով…

Դավաճանների մասին լսել էինք, բայց այս քանակո՞վ, այսքան բացահա՞յտ… Աներեւակայելի առատություն է, քանդո՛ղ, զրոյացնո՛ղ, հակազգայի՛ն…

Լսել էինք բռնապետություն, բայց ոչնչությունների ձեռքո՞ւմ, զեռունների՞, ներմուծված թշնամիների՞…

Տեսել էինք դաժան պատերազմներ, որոնք ավարտվել էին մեր արժանապատիվ հաղթանակով ու հանկարծ՝ ծախած հայրենիք անհաշիվ զոհերով…

Ասա, անկախություն, մի՞շտ ես եղել անգութ, դարաններով զինված, մի՞շտ ես ժողովրդին ինքնագոհությամբ թմրեցրել, գործակալներին իշխանություն նվիրել, բարեկամներին քեզնից վանել, ողբերգությունը քեզ մոտեցրել…

Քեզ ինչպե՞ս անվանենք, որ մերը դառնաս, ի՞նչ բովանդակությամբ լցնենք, որ չսպառվես, ընդհակառակը՝ բազմապատկվես… Քեզ հասնելու ճանապարհը ումի՞ց հարցնենք, այսքանից հետո ո՞ւմ վստահենք, ինչի՞ն հավատանք:

«Մե՛զ, մեր ուժի՛ն, ապրելու մեր բնազդի՛ն»…

Կրկնությունների ծանոթ շարան, եւ ոչ մի արգասիք…

Երազանքս չի փոխվել՝ ուրիշ մոլորա՜կ եմ ուզում՝ մարդաբնա՛կ:

 

Հրաչուհի Փալանդուզյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

Тэги

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.