20.04.2025

Свободная Платформа

Սա ռազմավարական գործընկերոջը վայել այց չէր

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շարունակում եմ պնդել, որ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյո՞ք Թրամփի վարչակազմը շարունակելու է տրամադրել իրեն այն քաղաքական աջակցությունը, որը նա ստանում էր Բայդենի վարչակազմից։

Այս հարցի պատասխանը նա կարող էր ստանալ այնպիսի մարդկանցից, որոնք Վաշինգտոնում քաղաքական որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ են՝ նախագահը, պետքարտուղարը, անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, պաշտպանության քարտուղարը, Պետդեպարտամենտի առանցքային պաշտոնյաները, հետախուզական համայնքի (Intelligence Community) ղեկավարությունը եւ այլք։

Էական կարող էին լինել նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակի եւ Սենատի մեծամասնության առաջնորդի հետ հանդիպումները. նրանք որոշումներ չեն կայացնում, սակայն կարող են ազդեցություն ունենալ որոշումների վրա։

Ինչպես հայտնի է, Փաշինյանը նման մարդկանց հետ չի հանդիպել։ Իհարկե, փոխնախագահ Վենսը լավ իմիջ եւ քաղաքական ապագա ունեցող գործիչ է, սակայն, դժբախտաբար, քաղաքական որոշում կայացնող չէ եւ, վստահ եմ, առանձնապես տեղյակ էլ չէ Հայաստանի նկատմամբ վարչակազմի նախատեսած քաղաքականությունից։ Սա մոտավորապես նույնն է, որ ինչ-որ պետության ղեկավար Հայաստանի հետ քաղաքական հարց ունենա եւ հանդիպի ՀՀ նախագահի հետ՝ այդ հարցը լուծելու համար:

Հետեւաբար, կարող եմ պնդել, որ այս այցը չի տվել պատասխան Փաշինյանի հիմնական հարցերին, որոնց մասին գրել էի նախորդ գրառմանս մեջ, եւ նա Վաշինգտոնից վերադարձել է՝ առանց հասկանալու, թե ինչ ակնկալել նոր վարչակազմից, այդ թվում՝ ռազմավարական գործընկերային խարտիայի վերաբերյալ։

Մի բան անհերքելի է. այս այցը ռազմավարական գործընկերոջը վայել չէր։ Բացի դրանից, այն կազմակերպված էր սխալ ժամանակահատվածում, համեմված էր սխալ հանդիպումներով եւ մեսիջներով։ Քաղաքական առումով այն ոչինչ չտվեց Հայաստանին, իսկ Փաշինյանին հասցրեց քաղաքական հարված, որի հետեւանքները դեռ կերեւան։

Վաշինգտոնը ճանաչող որեւէ մարդ չի կարող պնդել, որ սա օգտակար այց էր, իսկ Երեւանը ճանաչող ցանկացած մարդ կհասկանա, որ այցը գերագնատողները զուտ իշխանության PR-ով են զբաղված։

 

Սուրեն Սարգսյան
միջազգայնագետ

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.