Հինգշաբթի, Հունիսի 20, 2019

Կենտրոնը մամուլում

ՀՀԿ ակումբի վերջին փրկությունը խորհրդարանում հայտնվելն է (1in.am)

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շատ կուսակցություններ որոշել են չմասնակցել ընտրություններին, ինչը նշանակում է, որ իմաստ չէին տեսնում մասնակցելու մեջ, չէին տեսնում այն պայմանները, որոնց պարագայում իմաստ կլիներ մասնակցել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՌԱՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Նրա խոսքով կուսակցությունները հիմա զգում են, որ կարող են քվե ստանալ և դա արդեն նոր մոտեցում է պարտադրում, որովհետև ժամանակին բոլորը խորը համոզված էին, որ որևէ ընտրություն չկա, կեղծվում են. «Այն ժամանակ այլ ձևեր էին գտնում դրսևորվելու համար։ Այս անգամ այդպես չէ, պետք է գնաս քվե ստանաս։ Հետհեղափոխական այս իրավիճակում Երևանի ավագանու ընտրություններն էլ ցույց տվեցին, որ բավականին դժվար է դրսևորվել, ինչ-որ նիշա գտնել, ասելիք ունենալ, փորձել գրավել մարդկանց։ Էլ չեմ ասում, որ նոր իշխանությունները ոչ մի կերպ հետ չեն կանգնում սև-սպիտակի գաղափարից։

Ճիշտ է, հիմա ասում են, որ այդ ժամանակն անցել է, բայց մենք տեսնում ենք, որ ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին և դրանով էլի մյուս կուսակցություններին դուրս թողնելով առանցքից։ Այսօր էլ մենք տեսնում ենք, որ մյուս կուսակցությունների ձայնը դուրս չի գալիս և ոչ մեկին չի էլ հետաքրքրում, թե ովքեր են մասնակցում ընտրություններին։ Այսպիսի իրավիճակ ստեղծվում է, երբ մի ընդհանուր գիծ է ստեղծվում, որտեղ մի կողմում գործող համակարգն է, մյուս կողմում՝ հինը»,-ընդգծեց Մանվել Սարգսյանը։ 

 

https://www.1in.am/2465164.html

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am