Հինգշաբթի, Հունիսի 20, 2019

Կենտրոնը մամուլում

Նույն ՔՊ-ում ալիքի վրա հավաքված ամորֆ մարդկանց խմբավորում է (1in.am)

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով՝ բոլորը պարզ հասկանում են, որ հետհեղափոխական շրջանում այս ընտրությունները ժողովրդի համար քաղաքական միջոցառում է՝ ամրապնդելու տեղի ունեցած փոփոխությունները։ «Քաղաքական ուժերը զգում են, որ անելիք չունեն՝ ճիշտ այնպես, ինչպես չունեին հեղափոխության ժամանակ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մանվել Սարգսյանն ընդգծեց՝ հեղափոխական ալիքի վրա կազմակերպված ուժեր խորհրդարան գնալ չեն կարող. «Առաջինը՝ այդպիսի ուժեր չկան։ Հիմնականում խմբավորումներ են մի մարդու կամ իշխանության շուրջ։ Փաշինյանի կուսակցությունը ևս կայացած չէ, ամորֆ մարդկանց խմբավորում է, որոնք հավաքվել են այս ալիքի վրա։ Ո՛չ իշխանությունն է կազմակերպված, ո՛չ ընդդիմությունը»։

Ընտրություններից հետո, ըստ քաղաքագետի, հենց խորհրդարանում կարող են լուրջ խմորումներ լինել. «Կարող են խմբավորումներ ստեղծել, դաշտը կարող է վերափոխվել»։

Մանվել Սարգսյանի դիտարկմամբ՝ հենց հեղափոխության օրերից մինչ այսօր եղել են արտաքին հետաքրքրություններ. «Ցանկացած արտաքին ուժ ցանկություն ունի ներկա լինել մեր քաղաքական կյանքում։ Տարբեր ուժեր մշտապես Եվրոպա են վազել, Մոսկվա։ Բայց հիմա չկան այնպիսի ուժեր, որոնց հետ այդ մայրաքաղաքներում հանդիպումներ լինեն։ Բոլորն էլ գիտեն, թե այս ընտրություններն ինչ ավարտ կունենան։ Արտաքին ուժերին հետաքրքրում է այն վարչակարգը, որ ձևավորվել է այս ընտրություններից հետո»։ 

https://www.1in.am/2460377.html

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am