Ընթացիկ համար#43/2026
Համար

#9/2020

14 մարտի, 2020 թ.

ԽմբագրականՊետական կառավարումը եւ աշխարhայացքըՔաղաքական աշխարհայացքը մի քանի կենսական խնդիրներ է լուծում։ Թիվ մեկ խնդիրն ընդհանուր արժեքային համակարգի շուրջ հանրության համախմբումն է։ Առանց ընդհանրական պատկերացումների ու արժեքային համակարգի չի կարող լինել քաղաքական ազգ, որի բացակայության պարագայում անջրպետ է առաջանում կառավարող ինստիտուտների ու ժողովրդի միջեւ։ Քաղաքական աշխարհայացքը ինտեգրում է քաղաքացիների մասնավոր հայացքները ընդհանրական նպատակների ու ձգտումների շուրջը։ Այդ ընդհանրական պատկերացումների վրա էլ կառուցվում է քաղաքական համակարգը։ Դա շատ կարեւոր գործընթաց է ցանկացած պետության համար, որն ուզում է ստեղծել կառավարման կայուն…14 մարտի, 2020 թ.ՎերլուծականԻրական քաղաքացիական հասարակությունըՀայաստանում կուսակցությունների նկատմամբ ոչ դրական վերաբերմունքը վաղուց էր հասունանում, եւ դրա հիմնական պատճառը ընտրությունների հանդեպ հանրային անվստահությունն էր: Դա ինչ-որ կերպ արդարացնում էր ընդդիմադիր կուսակցություններին՝ իրենք չեն եղել այդ համակարգի ճարտարապետները:Վաղարշակ Հայրապետյան14 մարտի, 2020 թ.Ազատ ամբիոնԱրտաշես Գեղամյանը եւ հայ մտավորականության ճակատագրերըՄարտի 9-ին «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալությունը զետեղել էր «Հայաստանի հասարակության համախմբումը պետության պահպանման կարեւորագույն տարրն է» վերնագրով Արտաշես Գեղամյանի ծավալուն հոդվածը: Գեղամյանի հերթական «գլուխգործոցը» գնահատելու համար կարելի է կարդալ https://regnum.ru/news/polit/2878898.html հղմամբ: Հոդվածի գլխավոր իմաստն այն է, որ ՀՀ-ում, նրա խոսքով, հետեւողականորեն իրականացվող անդրօվկիանոսյան տեխնոլոգիաները երկիրը վերածել են պետության հիմքերը քայքայող ունիվերսալ մեխանիզմների ստեղծման յուրօրինակ պոլիգոնի, ինչն արդեն «սկսել է ազդել մարդկանց հոգեկանի վրա»:Կարապետ Կալենչյան14 մարտի, 2020 թ.Շաբաթվա անցուդարձ7-14 մարտիԱզգային ժողովի նախորդ քառօրյայում առաջին ընթերցմամբ ընդունվել էր տարբեր հարթակներում երկու տարուց ավելի հանրային քննարկումներ անցած` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» եւ հարակից օրենքների» նախագծերի փաթեթը, որով ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։14 մարտի, 2020 թ.Գրքի մեկնությունՀովիկ Գրիգորյան, «Նաիրյան ղողանջներ»Գրքում տեղ են գտել «Պատվիրան» խորագրի ներքո մանուկներին նվիրված գործերը, որոնք տպագրվել են հեղինակի դպրոցահասակ տարիներին՝ «Պիոներ կանչ» եւ այլ մանկական հանդեսներում: Տեղ են գտել նաեւ պոեմները: Հ.Գրիգորյանի թեմատիկան բազմազան է, որտեղ գերիշխում է սերը հայրենիքի, բնության, մարդու հանդեպ: Ասելիքը հստակ է, խորաթափանց, խոհափիլիսոփայական ընդհանրացումներով հարուստ:14 մարտի, 2020 թ.