#29/2018
31 օգոստոսի, 2018 թ.
ԽմբագրականԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի ենՕրերս Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իր համար Բաբլոյան-Փաշինյան հանդիպումը կարեւոր էր ոչ թե ընտրությունների մասին երկխոսությամբ, այլ նրանով, որ ի ցույց դրվեց. «ԱԺ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կցորդը չէ: Օրենսդիր մարմինն իշխանության առանձին ճյուղ է»։
ՎերլուծականԻնչի՞ կհասցնի ուղիղ ժողովրդավարությունը կլանային հասարակության մեջԻշխանափոխությունից հետո Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ուղիղ ժողովրդավարության գաղափարը: Պետական կառավարման համակարգի պարբերական բռնազավթման, ազատ ընտրությունների մեխանիզմի եւ արդարադատության համակարգի կաթվածահարության պայմաններում հայ հասարակության մեջ զգալիորեն մեծանում է այդ գաղափարի գրավչությունը:
Ազատ ամբիոնՀայաստանին դու՞րս են մղում ՀԱՊԿ-իցՕգոստոսի 16-17-ը Մոսկվայում տեղի ունեցան խորհրդատվություններ ՀԱՊԿ անդամ պետությունների համապատասխան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ` ռազմական բլոկում դիտորդի կարգավիճակի եւ ՀԱՊԿ գործընկերոջ իրավական կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու համար:
Շաբաթվա անցուդարձՕգոստոսի 25 - Սեպտեմբերի 1Անցած շաբաթավերջին Հայաստան-Գերմանիա միջպետական կապերի պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի կանցլերը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում Անգելա Մերկելին դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օդանավակայանից Մերկելն ուղեւորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նույն օրն էլ տեղի են ունեցել երկու վարչապետների բանակցությունները: Կողմերը քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադառնալով տնտեսության տարբեր ճյուղերում ընթացիկ ծրագրերին,…
Գրքի մեկնությունԹաներ Աքչամ, «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում եւ ուծացում»Թուրք հայտնի գրող, պատմաբան Թաներ Աքչամի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից: Առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների ու պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին: Երկրորդում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը, որի ընթացքում Աքչամի նկատմամբ դարձյալ սկիզբ է առնում զրպարտությունների, անհիմն մեղադրանքների եւ…
ՀարցազրույցՍուրեն Սարգսյան. «Հայաստան կատարած այցը Մերկելի համար առավելապես PR բաղադրիչ էր պարունակում»Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջան կատարած այցի շրջանակում օգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: Մերկելը հանդիպումներ եւ քննարկումներ ունեցավ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ, ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անգելա Մերկելի կատարած այցի, Հայաստանի միջազգային դերի եւ օրակարգային այլ հարցերի շուրջ «Հայացք»-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ: