Ընթացիկ համար#43/2026
Համար

#15/2020

25 ապրիլի, 2020 թ.

ԽմբագրականԱպրիլքսանչորսի խորհուրդը. սրբազան պատգամին հավատարիմՀայոց պատմության մեջ կան դեպքեր եւ իրողություններ, որոնք երբեք անցյալ չեն դառնում: Այդպիսի դեպքերից է 1915-ին Օսմանյան Թուրքիայում պետականորեն կազմակերպված եւ իրագործված Հայոց ցեղասպանությունը` իրադարձություն, որի մեջ խտացված է հայ ժողովրդի անլուր տառապանքների, զրկանքների ու կորուստների հավաքական նկարագիրը: Չխամրող պատմական հիշողության ծալքերում սերնդեսերունդ պահպանվում են Մեծ հայրենազրկման ցավը, մեկուկես միլիոն սրբադասված նահատակների, մեր հոգեւոր եւ քաղաքակրթական գանձերի կորստյան մորմոքը, աշխարհասփյուռ հայության չիրականացված հույսերի ու ծիրանագույն երազանքների պատառիկները:25 ապրիլի, 2020 թ.ՎերլուծականՀետընտրական Արցախ. գորշ առօրյաԱպրիլի 21-ին Արցախի ԿԸՀ-ն Արայիկ Հարությունյանին հայտարարեց Արցախի ընտրված նախագահ: Որեւէ հատուկ հետաքրքրություն հասարակության մեջ դա չառաջացրեց` Հարությունյանի անձի շուրջ կրքերը սպառվել էին արդեն երկրորդ փուլի ժամանակ, որն ընտրողների մեծամասնությունը պարզապես բոյկոտեց: Ամեն դեպքում առաջին փուլի համեմատ ընտրողների մասնակցությունը շատ ցածր էր: Ըստ երեւույթին, դեր խաղաց կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով ընտրական տեղամասեր չգնալու` նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի կոչը` ուղղված ընտրողներին: Բայց հնարավոր է, որ դեր խաղաց նաեւ ընտրությունների նկատմամբ անվստահության գործոնը` առաջին փուլի…Մանվել Սարգսյան25 ապրիլի, 2020 թ.Ազատ ամբիոնՀամավարակը եւ Հայաստանի հնարավոր սպառնալիքներըԿորոնավիրուսի համավարակը երկու-երեք ամսում հիմնովին շրջել է ողջ մարդկության կայուն ընթացող կյանքը դրա` ավանդաբար ստեղծված վարքագծի, կենսաձեւի կանոններով, պետությունների միջեւ եղած փոխհարաբերություններով հանդերձ, ամբողջովին քայքայել է համաշխարհային տնտեսությունը: Վերանայման են ենթարկվել մարդկային արժեքների գնահատականները: Ինչպես ցույց տվեցին անցած երեք ամիսները, մարդկությանն ուղղված այդ մարտահրավերներին աշխարհը պատրաստ չէր` ներառյալ ամենաառաջատար գերտերությունները, միջպետական միավորումները: Այդպիսին է ներկա իրողությունը:Կարապետ Կալենչյան25 ապրիլի, 2020 թ.Շաբաթվա անցուդարձ18-25 ապրիլիԱնցնող շաբաթվա մեկնարկը նշանավորվեց հանրային բուռն քննարկումներով, որոնց կիզակետում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն էր: Հայոց Հայրապետը իշխանության եւ մերձիշխանական շրջանակների քննադատությունների թիրախում էր հայտնվել NEWS.am կայքի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին արտահայտած դիրքորոշման համար: «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարեւոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն, համավարակի այս շրջանում…25 ապրիլի, 2020 թ.Գրքի մեկնություն«Ավրորա», «Շառլ», մանկական կոմիքսներԼեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին եւ Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված մանկական կոմիքս գրքեր են ստեղծվել:25 ապրիլի, 2020 թ.