Երեքշաբթի, Փետրվարի 17, 2026

Գրքի մեկնություն

Ամելի Նոտոմբ «Թշնամու հարդարանքը»

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Ամելի Նոտոմբ, «Թշնամու հարդարանքը», սիրավեպ, թարգմանությունը՝ Թագուհի Բլբուլյանի, 99 էջ, «ՆյուՄեգ» հրատ, 2024թ.:

Անծանոթների հետ զրույցը, որպես կանոն, լավ ավարտ չի ունենում, այն էլ՝ Ամելի Նոտոմբի վեպերում:

Անգյուստն օդակայանում ձանձրանում է՝ սպասելով հետաձգված թռիչքին: Դա էլ հերիք չէ, ստիպված է դիմանալ տարօրինակ անունով հոլանդացու՝ Տեքստոր Տեքսելի ձանձրալի շաղակրատանքին: Շատախոսին ինչպե՞ս ստիպել, որ սսկվի. իհարկե, սկսելով խոսել: Ու Անգյուստն ընկնում է այդ թակարդը: Դառնում է Տեքսելի ձեռքի խաղալիքը, ի սկզբանե նշանակված մեղավորը, կատարյալ զոհը: Այդպես Անգյուստն անցնում է դժոխքի բոլոր պարունակներով:

Ստեղծագործելիս Ամելի Նոտոմբը երաժշտություն չի լսում, ասում է՝ դա կսպանի իր ներսի մեղեդին, որ բառեր է դառնում ու հնչում ընթերցողի սրտում: Բելգիացի վիպասանը գրելը համեմատում է ծննդաբերության հետ. «չգիտես` ինչ դիմագծերով փոքրիկ կունենաս, թեեւ քոնն է»: Իսկ նրա յուրաքանչյուր «փոքրիկը» կարճ նախադասություններով, կտրուկ եւ անսպասելի երկխոսություններով առեղծվածային պատմություն է:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: