Հինգշաբթի, Հունիսի 20, 2019

Գրքի մեկնություն

Ջոջո Մոյես, «Ես՝ մինչ քեզ»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ջոջո Մոյես, «Ես՝ մինչ քեզ», վեպ, թարգմանությունը՝ Մերի Դալլաքյանի, «Զանգակ» 2019թ.

Բրիտանացի գրողի ամենահայտնի ստեղծագործությունն է, որն աչքի է ընկնում հերոսների հոգեբանական նկարագրերի բազմազանությամբ: Երիտասարդ հաջողակ գործարարը հայտնվում է հաշմանդամի սայլակին, եւ 26-ամյա Լուիզան դառնում է նրա խնամակալը:

Իրադարձությունները տեղի են ունենում փոքրիկ բնակավայրում՝ ամրոցի երկու կողմերում՝ երկու տարբեր աշխարհներում: Ընդ որում՝ թե՛ Լուիզայի, թե՛ Ուիլի հարազատներն առանձնանում են իրենց խնդիրներով, հոգսերով, երազանքներով ու ձգտումներով։ Եվ հենց այդ սոցիալական խնդիրն է, որ որոշիչ է դառնում դեպքերի հետագա զարգացումների համար: Սա պատմություն է ձգտումների մասին եւ, առաջին հերթին, գեղեցիկ, հուզիչ սիրավեպ է, որը շոշափում է խորքային հարցեր։

Վեպի սյուժեն ջիղ առ ջիղ սկսում է հոսել միջովդ՝ մինչեւ վերջին էջը, եւ ստիպում է զգալ ու մտածել... ընդհուպ կարելի է բարձրաձայն ծիծաղել, արցունքներ գլորել, զգալ անհամբեր սպասումի թրթիռը, ափսոսանքի կսկիծը, հավատի երջանկությունը, նվիրումի հիացմունքը եւ քնքշանքի ժպիտը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am