Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Մանվել Սարգսյան

Հրապարակումներ · 178

Վերլուծական

Հայաստան. սեփականության վաճառքին պետք է զգույշ վերաբերվել

Թյուրիմացության վերջին դեպքը, որ տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի եւ արաբ ձեռնարկատերերի միջեւ՝ երբ վերջիններիս մերժվեց Երեւանում ձեռք բերել սեփականություն, այնքան էլ արտառոց չէր: Շատերն այն ընկալում էին սոսկ իբրեւ Հայաստանի տնտեսության մեջ արվող արտաքին կապիտալ ներդրումների առջեւ քաղաքապետարանի կողմից խոչընդոտներ ստեղծելու փաստ: Բայց իրավիճակն առավել համակողմանի դիտարկելիս՝ կարելի է ավելի ճշգրտորեն իմաստավորել տեղի ունեցածը: Հայաստանը բախվել է մի լուրջ միտումի, որի իմաստն այստեղ մինչեւ վերջ հասկացված չէ: Դա հետեւյալն է. նպատակահարմա՞ր է արդյոք հսկայածավալ ֆինանսների կենտրոններին մեզանում…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

«Միացում»-ի 30 տարին. բանավեճերի միասնական լեզուն դեռ գտնված չէ

Ստեփանակերտի մամուլի ակումբի եւ «Հայկական ընտրություն» ՀԿ-ի (Երեւան) նախաձեռնությամբ օրերս Ստեփանակերտում կազմակերպվել էր «Կլոր սեղանի» շուրջ քննարկում՝ նվիրված 1989թ. դեկտեմբերի 1-ին Արցախի ազգային խորհրդի եւ խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված՝ վերամիավորման մասին համատեղ որոշման 30-ամյակին: Նախատեսվում է նման միջոցառում անցկացնել նաեւ դեկտեմբերի 1-ին Երեւանում:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Հայկական ընդդիմության հիմնախնդիրները

Կուսակցությունների նկատմամբ հանրության վստահությունը շարունակում է մնալ ցածր: Այդ հանգամանքը դրսեւորվել էր դեռ անցյալ տարի անցկացված` Երեւանի ավագանու եւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակաշրջանում: Այլ բան չէր էլ կարող լինել. երկու տասնամյակների ընթացքում կուսակցությունների արժեզրկումը հանրային գիտակցության մեջ ձեւավորել է ոչ միայն անվստահություն, այլեւ ժխտողականություն: Ըստ էության, «թավշյա» հեղափոխության ժամանակ հանրությունը մերժեց ոչ միայն այն ժամանակ գործող վարչակարգին, այլեւ բոլոր քաղաքական կուսակցություններին: Պատահական չէ, որ բողոքավորները միայն մեկ հեղինակություն էին ճանաչում`…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Մեծամասնության դիկտատուրան ծնում է բունտ՝ ընդդեմ ընտրախավի

Շատերը կհիշեն, որ Հայաստանում 2018 թվականի «թավշյա» հեղափոխության հաջողությունն ամենասկզբից չտեսնված հետաքրքրություն էր առաջացրել աշխարհում: Դա նկատելի էր համաշխարհային զանգվածային տեղեկատվության միջոցների բազմաթիվ ռեպորտաժներից եւ այլ հրապարակումներից: Այն ժամանակ դժվար էր ենթադրել, որ կառավարող վարչակարգերի դեմ պայքարն աներեւակայելի թափ կստանա ամբողջ աշխարհում:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Դարձյալ Արցախի հիմնախնդրի շուրջ. կարիք չկա պատասխան տալ այլոց մեղքերի համար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի` նորերս HardTalk-ի ձեւաչափով BBC-ին տված հարցազրույցը կրկին արդիականացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միջազգային դիվանագիտության թեման: Նախեւառաջ ի հայտ եկավ կոնֆլիկտային իրավիճակի էության գնահատականներում մեծ տարաձայնությունների փաստը: Շատերը նախարարին մեղադրեցին արցախյան հակամարտության էությունը բացահայտելու անկարողության մեջ: Ճշմարտության մասնիկ դրանում կա. Հայաստանի իշխանություններն արդեն քառորդ դար միջազգային տարբեր հարթակներում իրենց հասցեին հնչող բազմաթիվ մեղադրանքներ են «կուլ տալիս» միջազգային իրավունքի կանոնները…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Սիրիայի նոր ստատուս-քվոն. ինչո՞ւ բոլորն ուզում են պատժել Թուրքիային

Քանի դեռ Սիրիայում դադարեցված են ակտիվ մարտական գործողությունները, կարելի է փորձել իմաստավորել տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող խնդիրների էությունը: Ինչպես երեւում է, թուրք-սիրիական սահմանին ստեղծված նոր իրադրությունն ընդամենը փոքրիկ մի փուշ է արդի միջազգային հարաբերությունների մարմնում: Տարածաշրջանում ամեն ինչ հասկանալի է: Այս տարվա հոկտեմբերի 22-ին Սոչիում ընդունված ռուս-թուրքական փոխըմբռնման հուշագիրն ամրագրել է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանամերձ տարածագոտու նոր ստատուս-քվոն: Հոկտեմբերի 22-ին Սիրիայի վերաբերյալ Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից ընդունված գործողությունների պլանը…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

«Հին աշխարհը» փոփոխությունների պայմաններում. միջազգային հաստատություններում ճգնաժամը խորանում է

Ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչու հանկարծ ԱՄՆ-ը որոշեց լքել Սիրիան եւ իր դաշնակից քրդերին թողնել նրանց գլխավոր թշնամու՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմհանդիման: Փոխարենը շատերին հետաքրքրեցին Թուրքիայի հետ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի այլ անդամների միջեւ ծագած հակասությունները: Եվ, ինչպես կարելի է նկատել, ԱՄՆ-ի գործողությունները կապված են ավելի շուտ Թուրքիայի հետ, այլ ոչ թե քրդերի: Վերջիններս միջազգային քննարկումներում ընդամենը շախմատային զինվորի դերում էին հայտնվել:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Թուրքիան բարդացրել է իր եւ ուրիշների կյանքը

Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի գործողությունն արմատապես փոխել է շահերի գլոբալ դասավորությունը: ՆԱՏՕ-ի ներսում ճգնաժամ է առաջացել: Այդ կազմակերպության առանցքային անդամները հակվում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու գաղափարին: ԱՄՆ-ն արդեն ձեռնամուխ է եղել այդպիսի պատժամիջոցների իրականացմանը: Միաժամանակ` ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր համար միեւնույն է, թե ով կկարգավորի իրավիճակը Սիրիայում, քանի որ Միացյալ նահանգները չի ցանկանում կռվել քրդերի համար: Մանավանդ որ, Թուրքիայի դեմ դուրս է եկել Սիրիայի բանակը: Դոնալդ Թրամփն անուղղակի կերպով մատնացույց էր անում Ռուսաստանին եւ Չինաստանին:…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Թուրքիայի նոր «քմահաճույքները» եւ Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության նկատմամբ աճող հետաքրքրությունը

Դեռ չէր հասցրել սպառվել հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացված՝ ԵԱՏՄ-ի գագաթաժողովի նկատմամբ հետաքրքրությունը, երբ ՀՀ-ում ու տարածաշրջանում ակնհայտ դարձավ ԱՄՆ-ի բազմակողմանի ակտիվացումը: Ավելորդ է ասել, որ վերջինս չէր կարող անտարբեր մնալ հաստատվող նոր ռազմավարության հանդեպ, որի առանցքում ռուս-չինական մերձեցումն է: Բայց արդեն տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության ակտիվացման ոչ միանշանակ բնույթը շատ հարցեր է առաջ բերում: Մասնավորապես՝ այն, թե ինչու ԱՄՆ-ը հենց հիմա հայտարարեց իր զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին: Այդ եւ տարածաշրջանում ծավալվող գործընթացների մյուս ասպեկտներն ինչ-որ կերպ հասկանալու…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

ԵԱՏՄ երեւանյան գագաթաժողովը. ի՞նչ է կատարվում աշխարհում

Հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ Երեւանում անցկացված գագաթաժողովը բուռն արձագանք է առաջացրել Հայաստանում եւ այդ միջոցառման անդամ երկրներում: Եվ եթե Հայաստանից դուրս հետաքրքրություն էր ներկայացնում գագաթաժողովին Սինգապուրի վարչապետի ու Իրանի նախագահի մասնակցության հանգամանքը, ապա Հայաստանի ներսում, ինչպեսեւ սպասվում էր, կրքերը շիկացել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձի շուրջ: Վերջին անգամ ՌԴ նախագահը Հայաստանում եղել է գրեթե երեք տարի առաջ: Իսկ «Թավշյա հեղափոխության» արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Պուտինի հետ Փաշինյանի բոլոր երկկողմ…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Հետխորհրդային հասարակությունների գաղափարական-կազմակերպական փոխակերպումները

«Թավշյա հեղափոխությունից» մեկուկես տարի անց Հայաստանում ավելի ու ավելի պարզորոշ է դրսեւորվում հասարակական-քաղաքական կյանքի գաղափարական խոր դատարկությունը: Այնպիսի զգացողություն է, որ հասարակությունը կորցրել է երկրում տեղի ունեցող գործընթացների գնահատման սանդղակը: Արտահայտվող կարծիքներն ու գնահատականները գնալով ավելի են կտրվում իրողություններից: Նույնիսկ կարելի է պնդել, որ մարդկանց սկսել են քիչ հետաքրքրել բուն իրողությունները: Յուրաքանչյուր ոք հակված է նկարել «իրականության» իր սեփական վիրտուալ պատկերը:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Կուսակցությունների մասին օրենքի հայեցակարգային մոտեցումները

«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործընթաց։ Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ԱԺ կողմից ընդունվել է «Կուսակցությունների մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը», որն, ի տարբերություն նախորդ օրենքի, ավելի է ազատականացվել, իսկ կուսակցություն գրանցելու կարգը` դյուրացվել։ Առաջին հայացքից պետք է տարօրինակ թվար, թե իշխանության կենտրոնացման ժամանակաշրջանում ինչու էին ազատականացնում այդ հույժ կենսական օրենքը, սակայն հարցի մեջ խորանալով` հասկանալի է դառնում, որ այն ժամանակվա իշխանությանը պետք էր օրենք, որը…

· Մանվել Սարգսյան, Ստեփան Դանիելյան

Վերլուծական

Հայաստան-Արցախ. ինչի՞ շուրջ է բանավիճում հայ հանրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 28-ամյակի տոնակատարության օրը՝ սեպտեմբերի 2-ին, հերթական զանգվածային բանավեճն էր ծավալվել «միացում-անկախություն» երկընտրանքի շուրջ: Ի թիվս արտահայտված այլ կարծիքների, ամենից հաճախ շեշտադրվում էր խնդրո առարկա իրադարձության բուն էությունը: Ինչ-որ մեկը վստահ է, որ դա ԼՂՀ անկախության օրն է, մյուսն էլ՝ որ դա Հանրապետության օրն է: Իսկ երրորդն, ընդհանրապես, 28 տարվա վաղեմության դեպքերը համարում է հանցագործություն կամ կեղծիք: Որեւէ ողջամիտ բանավեճ, ինչպես միշտ, չի ստացվում՝ ամեն ոք իրենն է պնդում: Եվ դրա համար կան ծանրակշիռ հիմքեր՝ չափից շատ անորոշություններ են…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ընտրություններ Արցախում. անցյալի եւ ապագայի միջեւ

Հայաստանում իշխանափոխության պահից ի վեր՝ արդեն մեկ տարուց ավելի, չի մարում հետաքրքրությունը Արցախի ներքաղաքական գործընթացների հանդեպ: Թե ինչպես է փոխակերպվելու քաղաքական համակարգը, որը Հայաստանի նախկին վարչակարգի շարունակությունն է, ոչ ոք հստակ չի պատկերացնում: Սակայն այսօրվա դրությամբ ավելի ու ավելի շատ մարդիկ են համոզվում, որ Հայաստանի նոր իշխանությունները զինվել են մի ռազմավարությամբ, համաձայն որի՝ Արցախում իշխանությունը պետք է փոխվի ոչ թե հեղափոխական ճանապարհով, այլ Երեւանի կողմից երաշխավորված ազատ ընտրությունների միջոցով: Ընդ որում, ինչպես պարզ դարձավ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տեղի…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Հայաստանի քաղաքական համակարգը պաշտպանված չէ կողմնակի ազդեցություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքը որոշակի պարզություն մտցրեց Արցախի ներքաղաքական իրավիճակում: Փաշինյանը հասկացրեց, որ Հայաստանը կդառնա 2020թ. արցախյան ազատ ընտրությունների երաշխավորը: Ընդորում` նա միանգամայն հստակ ակնարկեց, որ պայքարի ուժային եղանակներն անթույլատրելի են: Սա չէր կարող չազդել Արցախում պաշտոնաթող գեներալ Սամվել Բաբայանի շարունակվող քաղաքական «դյուցազներգության» վրա: Մինչ այդ էլ գեներալն իրականում հույս չուներ, որ կարող է հասնել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի: Նրա վերջին հայտարարություններից նկատելի էր, որ արդեն խաղադրույք է…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Հայաստանում կձեւավորվի՞ արդյոք նոր քաղաքական համակարգ

Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումից մեկ տարի անց երկրում շարունակում է կարեւորագույն խնդիր մնալ նոր քաղաքական համակարգի բնույթը: Կապիտալի թելադրանքից պետական ​​կառավարման ինստիտուտի ձերբազատումը եւ ազատ ընտրությունների մեխանիզմի արմատավորումը հնարավորություն տվեցին քաղաքական գործընթացները դուրս բերել օրինական հուն: Սակայն, որքան էլ տարօրինակ է, քաղաքական կյանքում ստեղծվել է խոր դատարկություն` բոլոր գործող ուժերը կորցրել են երկրի քաղաքական կյանքի վրա իրենց ազդեցությունը: Եվ այս հանգամանքը խորքային պատճառներ ունի:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ներքաղաքական ինտրիգներ Արցախում եւ Արցախի շուրջ

Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի «վիրահատական» միջամտության մասին հայտարարությունը ցնցեց Հայաստանը: Շատերը նախկինում քաղաքացիներին դատարանները արգելափակելու մասին նրա հնչեցրած կոչը դիտարկեցին որպես ոտնձգություն դատական համակարգի անկախության հանդեպ եւ Սահմանադրության կոպիտ խախտում: Սակայն, վարչապետի դատական համակարգի բարեփոխման մտադրությունն արագ աջակցություն ստացավ ԱՄՆ-ից եւ եվրոպական կառույցներից: Երկրում քննարկումները տեղափոխվեցին բարեփոխումների առաջարկվող ձեւերի ընդունելիության կամ անընդունելիության ոլորտ:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ինչի՞ է ընդունակ Հայաստանի նոր քաղաքական դասակարգը

Հայաստանի տապալված քրեաօլիգարխիկ վարչակարգի կադրային կազմի` քաղաքական ասպարեզից հեռանալը այդ դաշտն ազատեց հասարակական-քաղաքական այն նոր խավի ներհոսքի համար, որը համախմբվել էր «թավշյա» հեղափոխության ալիքի վրա: Ներկայացուցչական եւ գործադիր իշխանությունները նոր կադրային համալրում ստացան: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները գծագրեցին այդ նոր կադրային համալրման անձնակազմը: Խորհրդարանի առաջին նիստն ի հայտ բերեց պատգամավորական անձնակազմի ընդունակությունների հակասականության փաստը: Բոլոր երեք խմբակցությունների պատգամավորների ելույթներն ու վարքագիծը կտրուկ քննադատության ենթարկվեցին հանրության…

· Մանվել Սարգսյան