Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Գեւորգ Բրուտենց

Հրապարակումներ · 182

Վերլուծական

Ինչպես խուսափել բռնապետության նոր ալիքից

«Վերջին խորհրդարանական ընտրություններում իր իշխանությունը պաշտպանած Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից որդեգրված ներքին քաղաքականությունը բնութագրվում է ծայրահեղ բռնաճնշումներով: Այս մոտեցման համար Հայաստանի իշխանությունների փաստարկումը հիմնված է այն ենթադրության վրա, որ նախկին օլիգարխները, որոնց աջակցում է իրենց նախկին մայր պետությունը՝ Ռուսաստանը, վրեժ են լուծում մեր երկրում, որը պայքարում է ինքնիշխանության համար: Շատերն այս կառավարության քաղաքականությունը համարում են ոչ միայն արդարացված, այլեւ փրկարար երկրի ապագայի համար: Սակայն մյուսներն այն դիտարկում են որպես պետության գոյության սպառնալիք:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Հայաստանում՝ ինչպես Սերբիայում. պատմական զուգահեռներ

Պատմական զուգահեռի սկզբունքով դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերյան 44-օրյայից ի վեր Հայաստանի առջեւ դնում է ճիշտ նույնպիսի պահանջներ, որպիսիք Առաջին աշխարհամարտում՝ 1914-ին, Ավստրիան առաջադրում էր Սերբիային։ Ընդ որում՝ պահանջներ ներկայացնելուն համընթաց՝ Ադրբեջանը, Ավստրիայի օրինակով, օգտագործում է որոշակի բառապաշար, որն ունի միջազգային հենք: Օրինակ՝ Արցախի պատերազմը դիտարկում է որպես Հատուկ ռազմական գործողություն (ՀՌԳ): Այդ բառեզրը հետագայում Ռուսաստանը կիրառեց Ուկրաինայի դեմ պատերազմում: Շատ ավելի վաղ Միացյալ Նահանգներն այն օգտագործում էր Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի…

· Գեւորգ Բրուտենց, Ստեփան Դանիելյան

Վերլուծական

Նախընտրական մտորումներ. ՀՀ-ում առողջ մտքի սով է

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է, ինչը հետեւանք է գործող իշխանության կողմից հետզհետե սաստկացող հալածանքների, ձերբակալությունների ու քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կամայական այլ գործողությունների: 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական խմբակը ոչ միայն ատելության, վախի ու խուճապի մթնոլորտ է գեներացնում երկրում, այլեւ շինծու քրեական գործերի հիմքով Քրեակատարողական հիմնարկները լցնում է իր հավանական հակառակորդներով ու նրանց աջակիցներով, որոնցից շատ է վախենում:

· Գեւորգ Բրուտենց, Դանիել Փանյան

Վերլուծական

Թուրքական ինքնության հարցի շուրջ

ՀՀ իշխող համակարգի վարած արտաքին քաղաքականության նպատակը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հնարավորինս մերձենալն է: Շատերն այն կարծիքին են, որ դա վաղուցվա խնդիր է եւ ուղղված է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխմանը՝ դեպի Արեւմուտք: Իսկ Արեւմուտք գնալու համար ճանապարհը, բնականաբար, Թուրքիան է, որի հետ հարաբերությունները նախ պետք է կարգավորել: Առաջին պլանում, ինչպես ենթադրվում է, ամենազգայուն հարցերն են՝ 1915թ. Հայոց ցեղասպանության թեման եւ այն խորհրդանիշները, որոնց վրա պատկերված է Արարատ լեռը: Թուրքիան հորդորում է ազգային խորհրդանիշներից հեռացնել Արարատի պատկերը եւ փակել Ցեղասպանության…

· Գեւորգ Բրուտենց, Դանիել Փանյան

Վերլուծական

Կրոնը եւ աշխարհաքաղաքականությունը

Հայաստանի գործող վարչախումբը փորձում է ոչնչացնել Հայ Առաքելական եկեղեցին: Ինչի՞ համար: Ակնհայտորեն կան ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքական շարժառիթներ: Ներքաղաքականը պարզ է՝ իշխանությունն ուզում է վերարտադրվել գալիք ընտրությունների ժամանակ: Եվ ձեռագիրը նույնն է՝ ինչ 2018-ին, երբ հայտարարում էին, թե երկրում անօրինականություն է տիրում, ընտրությունները կեղծվում են, կոռուպցիա է, եւ իրենք գալիս են վերականգնելու արդարությունը: Հիմա նորից պետք է հանրությունը բաժանեն մասերի եւ, համապատասխանաբար, գեներացնեն նոր գաղափարներ: Իսկ նոր գաղափարները, իրենց կարծիքով, փոխարկվելու են նոր քվեների: Համենայն…

· Գեւորգ Բրուտենց, Դանիել Փանյան

Վերլուծական

Կձեւավորվի՞ քաղաքական նոր ուժ

Հայաստանում քաղաքական նոր ուժի կազմավորման խնդիրը վաղուց է հասունացել՝ առնվազն 2020-ի նոյեմբերից, երբ 44-օրյա պատերազմը խայտառակաբար տանուլ տված Գերագույն գլխավորը, իր անկյալ խմբակի հետ, ցուցադրեց լիակատար անզորություն ու չկայացածություն: Հետպատերազմյան ավելի քան չորսուկես տարվա ընթացքում երկիրը ոչ միայն ի զորու չեղավ շտկելու մեջքը, այլեւ ծանր ու անդառնալի կորուստներ ունեցավ եւ ցայսօր շարունակում է ունենալ: «Տգետների» կառավարությունը քոռուփուչ արեց ոսկե ժամանակը, որը կարելի էր լավագույնս օգտագործել՝ ի շահ պետության ու տառապյալ ժողովրդի, սակայն նախընտրեց գնալ սեփական աթոռն ամեն գնով պահելու…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ով է Ազգային ժողովում «բոլոլա» սարքողը…

Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը նախապես քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Զեկույցը, ըստ էության, ծավալուն հաշվետվություն է դատախազության՝ անցած տարվա աշխատանքի մասին եւ հագեցված է թվախեղդ ձեւակերպումներով ու թվային համադրություններով, փաստական տվյալներով, տեղ-տեղ էլ մանիպուլյատիվ թվացող, խրթին մեկնություններով, որոնք հազիվ թե ընկալելի լինեն միջին վիճակագրական ընթերցողի համար:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Փաշինյանը լավ կանի՝ ճամպրուկը կապի

Փաշինյանը, կարծես թե, դեռ լավ չի գիտակցում այն իրողությունների ահավորությունը, որ 7 տարվա մեջ հայության գլխին բերեց փողոցից իշխանության եկած իր «ուսապարկերի» հետ միասին՝ մահ, արյուն, տառապանք, թշվառություն, ունեզրկություն եւ գոյութենական վտանգներ, որոնք գնալով՝ ահագնանում են: Անմիտ, անկար ու անհեռանկար արտաքին քաղաքականության պատճառով, որ վարում է գործող ՔՊ-ական իշխանությունը, երկիրը չի կարողանում շտկել մեջքը, թոթափել թուրք-ադրբեջանական պատանդի լուծը: «Թավշյա» իշխանակարգը ոչ միայն ի զորու չեղավ դիմակայել աճող մարտահրավերներին, այլեւ փոշիացրեց քառորդդարյա ձեռքբերումներն ու Արցախը տարավ…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Զիջումներով զսպելու արվեստը

Հետպատերազմյան գրեթե չորսուկես տարվա ընթացքում ՀՀ-ում ոչ այնքան հաճախադեպ, բայց բավական արատավոր մի թեզ է շրջանառվում՝ ընդ որում օրվա իշխանությունների մակարդակով: Աննշան բացառություններով՝ դրա մասին խոսում են անգամ երկրի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի խոսնակը, Կառավարության անդամներ, ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավորներ, մի խոսքով՝ իշխանական, այսպես կոչված, վերնախավի ներկայացուցիչներ: Ըստ այդմ՝ թշնամու զավթողական գործողությունները, սպառնալիքները զսպելու համար պետք է որոշակի զիջումների գնալ:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Հայաստանին իրավազուրկի կարգավիճակ է սպառնում

Անկեղծորեն չէի ցանկանա, բայց պիտի հիասթափեցնեմ բոլոր այն մոլորյալներին, որոնց թվում է, թե Երեւանի ու Բաքվի միջեւ, այսպես կոչված, «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի»՝ ստորագրման պատրաստ նախագիծը փրկօղակ է ամբարիշտ հարեւանի հետ խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հասնելու հարցում: Իրականում դա Ադրբեջանի կողմից առաջադրված եւ ՀՀ ՔՊ-ական իշխանության կողմից կուրորեն ընդունված 17 կետանոց նվաստացուցիչ պահանջագիր է՝ ուղղված մեր անկախ պետականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու հայ ժողովրդի ազգային արժանապատվության դեմ:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Փաշինյանը սկսել է բաց խաղալ

Եկեք իրերն անվանենք իրենց անուններով: Այլեւս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը դավաճանված է, եւ դավաճանված է թիկունքին ստացած հարվածով: Բազմադարյա իր քառուղիներում հայոց պատմությունը հայրենադավության երկրորդ այդպիսի դիպված չի հիշում: Չարագործը նախ Հայաստանից պոկեց եւ դարավոր թշնամու ոտքերի տակ մատաղ արեց մայր Հայաստանի անբաժանելի մաս կազմող ու անդուլ մաքառումների միջով մեր օրերին հասած Արցախը, հետո անցավ բուն Հայաստանի տարածքների հանձնմանը՝ կտոր առ կտոր, ծվեն առ ծվեն: Ու այս ամենը՝ մեր լռելյայն անտարբերության, հանդուրժողականության ներքո եւ խուլուհամր ձեւացած աշխարհի աչքի առջեւ:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Նիկոլը «Զանգեզուրի միջանցքը» տալու հո՞ղ է նախապատրաստում

Այս օրերին իշխանական քարոզչամիջոցների եւ գաղափարաքաղաքական շրջանակների կողմից արդիականացվել, լայն քննարկման հարթույթ է բերվել վաղուց անցած-մոռացված մի թեմա, որը փորձ է արվում արհեստականորեն տեղավորել ներկայիս անվտանգային սպառնալիքների, մարտահրավերների տրամաբանության ծիրում: Խոսքը քառորդդարյա վաղեմություն ունեցող՝ Ռ.Քոչարյան-Հ.Ալիեւ բանակցային մի փաստաթղթի մասին է՝ կապված, իբր թե, Արցախի դիմաց Մեղրին Ադրբեջանին զիջելու պայմանավորվածության հետ: Իշխանական ճամբարից հնչող մեղադրանքների գլխավոր թիրախը ՀՀ երկրորդ նախագահն է, որը հայր-Ալիեւի առաջարկով «ուզել է» ԼՂ-ն փոխանակել Մեղրիի հետ:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Նախընտրական վտանգավոր խաղեր

Նախընտրական տարվա հեւքը, կարծես թե, տարբեր դրսեւորումներով սկսել է զգացնել իր ներկայությունը, որի նախանշանները տեսանելի են անգամ քաղաքական աստառից զերծ այնպիսի կառույցի խորապատկերին, ինչպիսին է 2023թ. հոկտեմբերին ստեղծված՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ): Երկրի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ առաջին՝ 2025 թվականի կանխատեսում-զեկույցում հիշատակվում է, որ դրսի որոշ ուժեր ուզում են ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ այստեղ «իրենց հարմար» իշխանություն ձեւավորելու նպատակով:

· Գեւորգ Բրուտենց, Ստեփան Դանիելյան

Վերլուծական

ՔՊ-ի հայհայը գնացել, վայվայն է մնացել…

Տարեվերջյան թողարկումներից մեկում «Հայացքն» անդրադարձել էր «Քաղպայմանագիր» կուսակցությունում տիրող խառնափնթոր իրավիճակին՝ նկատելով, որ կառավարող քաղաքական ուժը ներքին սրացումների նոր փուլ է թեւակոխում: Այն, ըստ էության, սկսվել էր նոյեմբերի 17-ին, երբ ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ուշ երեկոյան SMS հաղորդագրություններ ուղարկեց հայտնի վեց պաշտոնյաներին՝ «խնդրելով» նրանց, ոչ ավել ոչ պակաս, հաջորդ իսկ օրը հրաժարականի դիմումներ ներկայացնել:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Փաշինյանն ու Ալիեւը լավ էլ «պասով» խաղում են

Արդեն երկրորդ շաբաթն է՝ չեն մարում կրքերը Բաքվի լրատվամիջոցներին Իլհամ Ալիեւի՝ հունվարի 7-ին տված հարցազրույցի շուրջ, որի ընթացքում նա հանդես էր եկել 2020-ից ի վեր Հայաստանի հասցեին, թերեւս, ամենառազմաշունչ հռետորաբանությամբ՝ մեր երկիրն անվանելով ֆաշիստական պետություն: «Անկախ հայկական պետությունը, ըստ էության, ֆաշիստական պետություն է, որովհետեւ գրեթե 30 տարի այն ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, եւ նրանք այդ պետությունը ձեւավորել են իրենց կերպարին համապատասխան»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ն սպառնալիք է տարածաշրջանի համար, որին դիմակայելու առաքելությունը Բաքուն պատրաստ է…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Հանրային բարօրությունը չպետք է ստորադասվի մասնավոր շահին

Նախատոնական ժամանակահատվածն ավանդաբար լավ պատեհություն է՝ ամփոփելու ժամանակային որոշակի հանգրվանում կատարված աշխատանքի արդյունքները, խոսելու բացթողումների, սայթաքումների մասին եւ մտորելու ապագայի ուղենիշների ու ծրագրերի շուրջ: Օգտվելով առիթից, կփորձենք տարեվերջյան վերլուծականը նվիրել այդ թեմայի մի քանի կարեւոր դիտանկյունների, մասնավորապես անցած ժամանակահատվածում երկրում թույլ տրված էական խոցերի վերհանմանը՝ դրանք շտկելու հույսով: Հոդվածում օգտագործված են զուտ պաշտոնական փաստեր ու տվյալներ՝ ե՛ւ պատմության գիրկն անցնող 2024-ի, ե՛ւ ՔՊ իշխանության կառավարման նախորդ շրջանի կտրվածքով:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

ՔՊ-ում շունը տիրոջը չի ճանաչում…

Տեւական ժամանակ իշխող քաղաքական ուժը «ռազբորկաների» ու ներքին գզվռտոցների մեջ է: 2018-ին փողոցից իշխանության եկած խաժամուժը, որ ուսապարկերից բացի ոչինչ չուներ, եւ որոնց միավորում էր «ոհմակային» համերաշխությունը, այսօր լկտիացել, իրար կոկորդ են կրծում: Բնության օրենք է՝ քանի դեռ խմբում բոլորը հավասար են եւ կորցնելու ոչինչ չունեն՝ հաշտ ու խաղաղ ապրում են, բայց այն պահից, հենց որ բաժանելու բան է հայտնվում կամ կուտակածը կորցնելու վտանգ է առաջանում, խժդժությունները սկսվում են՝ երբեմն միմյանց խժռելու աստիճան: Իզուր չի ասված՝ «Հեղափոխությունը խժռում է իր զավակներին»:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Հայաստանի վտանգավոր լռությունը

Ադրբեջանում նոյեմբերի 11-22-ն անցկացված COP-29-ի համաժողովից հետո այդ երկրի ղեկավարն ու նրա պաշտոնական շրջանակները նորից սկսել են կոշտացնել Հայաստանի նկատմամբ նախահարձակ եւ հավակնոտ հռետորաբանությունը, ինչն ամենեւին նման չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստ կողմի վարքագծի: Հանդես գալով այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի այսպես կոչված՝ «Երկրորդ միջազգային ֆորումում», Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «արեւմտյան ադրբեջանական համայնքի հետ եւ գործնական քայլեր ձեռնարկի նրա հիմնարար իրավունքները վերականգնելու համար»:

· Գեւորգ Բրուտենց