Thursday, 01 October 2020

C Center in the Press

Ընդդիմադիր ուժերից ոչ մեկ զինված պայքարի չի դիմի․ նրանք իրար դեմ են պայքարում, ոչ թե համակարգի (1in.am)

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Վաղուց են շատերը շոշափում գաղափարը, որ եթե ինչ-որ ձևով պայքար լինի, մոբիլիզացիա լինի, կարելի է օգտվել այն վիճակից, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգայանը հրաժարական է տալիս, իսկ վարչապետի ընտրությունը միայն ապրիլի 17-ին է: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը գցած է լինելու փողոցում, որը ժողովուրդը կարող է վերցնել:

Նրա խոսքերով՝ եթե կա պայքարող ժողովուրդ, ցանկացած պահ էլ կարելի է օգտագործել, բայց այս պահին չի կարող ասել, թե ինչ իրավիճակ է դաշտում:

Հարցին, թե ինչպես է գնահատում, որ ընդդիմադիր ուժերը նորից չեն կարողանում միավորվել, թեև նույն գաղափարն են առաջ քաշում, քաղաքագետը նշեց, որ դրանում ոչ մի նորություն չկա. «Տասնամյակներ նույն վիճակն է․ իշխանափոխության պահանջ և տարբեր զանգվածային ակցիաներ: Դա կարևոր բան է, եթե հասարակության զգալի մասը համաձայն չէ, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա իր «ոչ»-ը պետք է ասի, եթե անգամ չի կարող հաջողություն գրանցել: Դա շատ էական է, որովհետև երբ հետևում ենք, թե ինչպես է աշխատում իշխանական համակարգը, տեսնում ենք, որ իրենց համար շատ էական է ցույց տալ, թե համընդհանուր համաձայնություն կա այդ հարցում: Մեկ այլ բան է, որ ուզում են հասնել նրան, որ թույլ չտան, որ Սերժ Սարգսյանը չնշանակվի վարչապետ: Իհարկե, մինչև հիմա մեզ մոտ դա տարբեր պատճառներով չի ստացվել: Հիմա շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե այս ինտրիգային վիճակում քաղաքական ուժերը ոնց են անելու, որ դա թույլ չտան»:

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.