Thursday, 01 October 2020

C Center in the Press

«Շտապ գնում եք Մոսկվա» (Aravot.am)

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Շատ բարդ վիճակում Ղարաբաղի ԳԽ նախագահ ընտրված Արթուր Մկրտչյանը միանգամից տարբեր տեղերից ենթարկվեց ճնշումների` Հայաստանից, դեսից-դենից կոմունիստական նոմենկլատուրան միանգամից եկավ, թե՝ շտապ գնում եք Մոսկվա, ներկայանաք Ելցինին «նա կավյոռ»: Ասացի` ի՞նչ ես ասել. դուրս արա դրանց:

Ասաց` ես էլ եմ էդպես մտածում»,- «Առավոտի» հետ զրույցում 30 տարվա վաղեմության դեպքերը հիշեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը, ով կանգնած էր Արցախյան շարժման ակունքներում: «Էդ մարդիկ նեղացան` գնացին: Անցավ մի երկու շաբաթ, ամբողջ աշխարհը եկավ Ստեփանակերտ: Սկզբից` Իրանի ԱԳ նախարարը, հետո` ՌԴ, Ֆրանսիայի փոխարտգործնախարարը, ԵԱՀԽ-ի պատվիրակությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ այլն:

Հո չէինք հռհռում…»,- շարունակեց մեր զրուցակիցը` հավելելով. «Դա շատ տպավորիչ էր` հասկանալու համար, թե ի՞նչ է սուվերենությունը. երբ դու ստիպում ես աշխարհին գան եւ քեզ ճանաչեն: Մի բան, որը մենք կորցրել ենք»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/26/939299/ 

© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.