Sunday, 09 August 2020

C Center in the Press

Սարգսյանն ու Ալիևը նույն խնդիրն են լուծում՝ վերարտադրություն ցանկացած գնով. ո՞ւմ մոդելն է ավելի կենսունակ. «Թարմ ուղեղով»՝ Մանվել Սարգսյանի հետ (Lratvakan.am)

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Իլհամ Ալիևի՝ շուտափույթ վերընտրվելու ցանկությունը շատ տիպիկ վարքագիծ է ավտորիտար ռեժիմի ղեկավարի համար:

Արտահերթ ընտրություն անցկացնելու որոշումը կապ չունի ոչ Արցախյան հիմնախնդրի, ոչ էլ ներքին ընդդիմադիր ուժերի հետ, քանի որ այդպիսի կարող ուժ Ադրբեջանում պարզապես չկա: Իլհամ Ալիևը լուծում է այն նույն խնդիրը, ինչը Սերժ Սարգսյանը. նրանք երկուսն էլ փորձում են նույնությամբ վերարտադրել հին համակարգը նոր աշխարհում: 

Մեր տարածաշրջանը, աշխարհը փոխվում են ֆանտաստիկ արագությամբ, բայց երկու նախագահն էլ ի զորու չեն արձագանքել այդ փոփոխություններին, չեն ընկալում  նոր աշխարհը, դրա համար նրանց գործողությունները երբեմն պարզապես զավեշտի են հասնում: Մեկ անձի վրա կառուցված այդ համակարգերը չունեն իմունիտետ փոփոխությունների հանդեպ,  դրանք ի վերջո փլուզվելու են, այլ հարց է, թե որ մոդելն է փոքր ինչ ավելի կենսունակ:

Մեր թարմ ուղեղով զրուցակիցը «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանն է:

 

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.