Saturday, 27 February 2021

B Book Review

Քեթրին Ինգրամ, «Այսպիսին է Դալին»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Քեթրին Ինգրամ, «Այսպիսին է Դալին», անգլերենից թարմանությունը` Լուսինե Հայրապետյանի, նկարազարդումները` Էնդրյու Ռեյի, «Զանգակ», 2020թ.:

Իսպանիայի ծովափնյա Քադակես քաղաքի գրոսեսկային ժայռերը, իրականի եւ վերիրականի սահմանը տեղ-տեղ միախառնող կամ առանձնացնող լազուր ծովը եւ Տրամոնտանա քամուց գրգռված պրպտուն միտքը, միջերկրածովյան համեղ արեւի հետ եփվելով ֆլոյդյան երազների մեկնության ջեռոցում, մի պայթյունավտանգ կերպար ստեղծեցին` քսաներորդ դարի գեղանկարչությունն ուղենշող նկարչին` Սալվադոր Դալիին:

Գրքում հետաքրքիր ու ապշեցնող մանրամասներով ներկայացված է այս եսակենտրոն, էքսցենտրիկ, պարանոյիկ-քննադատական մեթոդով արվեստի սահմաններն անվերջ փոխակերպող ու գործնականում ոչ մի նորմի չենթարկվող, անսանձ Մանուկ արքայի ստեղծագործական ապշեցուցիչ ուղին, ում տարերքը վերջնական կերպ հաղորդեց սյուրռեալիզմին, եւ որը, ի վերջո, հայտարարեց. «Սյուրռեալիզմը ես եմ»:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.