Tuesday, 02 March 2021

B Book Review

Ջոան Ռոուլինգ, «Հարրի Փոթերը եւ հրե գավաթը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ջոան Ռոուլինգ, «Հարրի Փոթերը եւ հրե գավաթը», ֆանտաստիկ վեպ, անգլերենից թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի, «Զանգակ», 2019:

Հարրին արդեն չորրորդ տարին մեկնում է Հոգվարթս, որտեղ էլ իմանում է, որ տեղի է ունենալու «Երեք կախարդների միջեւ մրցաշար»։ Կրակի գավաթը նետում է նաեւ իր անունը եւ, մրցաշարին մասնակցելով, բազմաթիվ փորձությունների է ենթարկվում` ի վերջո հաղթելով մրցաշարը եւ հավերժ փառքի արժանանալով։

Հարրին ճանաչվում է մրցաշարի հաղթող, սակայն դա չի ուրախացնում նրան` Վոլան դե Մորը վերադարձել է, եւ Սեդրիկը մահացել է: Նա իրեն մեղավոր է զգում Սեդրիկի մահվան համար, բոլորին տեղեկացնում է Վոլդեմորթի վերադարձի մասին, սակայն չեն հավատում նրան։ Մոգության նախարարը փորձում է ամեն կերպ քողարկել այդ լուրը։ Օգտվելով բոլորի շփոթված վիճակից՝ Գրյումը Հարրիին տանում է իր սենյակ, որտեղ էլ Հարրին պատմում է իր հետ կատարվածը։ Գրյումը սկսում է իրեն վատ զգալ եւ, խմելով դեղաթույնի վերջին մնացորդները, Հարրիին ասում է, որ հենց ինքն է Հարրիի անունը գցել Գավաթի մեջ։ Հենց ինքն է Հագրիդին խորհուրդ տվել, որ Հարրիին տանի անտառ, հենց ինքն է Սեդրիկին հուշում տվել, իսկ Նեւիլին՝ դեղաթույն։ Հենց ինքն է կախարդել Կրամին։

Այս ամենից հետո պարզվում է, որ Գրյումը Վոլդեմորթի զինակիցն է։ Երբ նա փորձում է սպանել Հարրիին, այնտեղ են հայտնվում Դամբլդորը, ՄաքԳոնագալը եւ Սնեյփը։ Գրյումը նրանց տեղեկացնում է իրական Ալաստորի գտնվելու վայրի մասին (նա կախարդական սնդուկում էր պահվում):

Գիրքը առավելապես նախատեսված է դեռահասների համար:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.