Tuesday, 02 March 2021

B Book Review

Տիգրան Մանգասարյան, «Զակո: Խակ պտուղ»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Տիգրան Մանգասարյան, «Զակո: Խակ պտուղ», պատկերապատումներ, «Զանգակ» հրատարակչություն, 2019 թ., էջերի քանակը` 80:

Պատկերապատումների ձեւաչափով ներկայացված այս ինքնատիպ «հուշամատյանը» ստեղծվել է նկարիչ Սարգիս Մանգասարյանի հուշերի եւ նրա անցած ծանր ու արտասովոր ճանապարհի առավել հետաքրքրական դրվագների հիման վրա:

Պատումի վավերականությունը շեշտելու համար գրքում ներառվել են արխիվային նյութեր, լուսանկարներ, հատվածներ նամակներից եւ օրագրային գրառումներ: Այս նյութերի միջոցով գրքում վերստեղծվում է նկարչին ճակատագրով սահմանված ժամանակաշրջանի դաժան ու անմարդկային պատկերը: Ստալինյան բռնաճնշումներ, պատերազմ, գերություն, ստեղծագործելու խոչընդոտներ:

Փորձություններ, որոնց դիմակայել կարող էր միայն ուժեղ անհատը, թեեւ շատ դեպքերում մարդու անհատականությունը եւ կամքը որեւէ արժեք կամ նշանակություն չէին ունենում:

Իր հուշերի համար նկարիչն ընտրել է «Խակ պտուղ» վերնագիրը եւ ոչ մի այլ մեկնաբանություն չի ավելացրել: Մարդ, որն իր ամբողջ կյանքում սովոր էր օրագիր պահելու եւ ճշգրտորեն ու ճշտապահորեն գրելու ամեն ինչ, չի գտել ոչ մի բառ` «Խակ պտուղ» խորագրին ավելացնելու համար:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.