Thursday, 28 March 2024

B Book Review

Ջորջ Սամուել Ալեյսոն, «Բաբելոնի ամենահարուստ մարդը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ջորջ Սամուել Ալեյսոն, «Բաբելոնի ամենահարուստ մարդը», պատմությունների ժողովածու, «Էջ» հրատարակչություն, 2019, էջերի քանակը` 126:

Այս գիրքը, որն աշխարհում համարվում է ֆինանսական ավետարան, առնչվում է յուրաքանչյուրիս անձնական հաջողություններին: Դրանք մեր ձեռքբերումներն են՝ որպես մեր ջանքերի ու կարողությունների արդյունք:

«Փողն առատ է նրանց համար, ովքեր հասկանում են այն կուտակելու պարզ օրենքները»: Գրքի հեղինակը պնդում է, որ Բաբելոնի` աշխարհի ամենահարուստ քաղաքի ժամանակներից ի վեր ֆինանսական աճի օրենքները չեն փոխվել։ Ներկայացվող գիրքը պատմությունների ժողովածու է, որը ցույց է տալիս, թե ինչպես հարստանալ եւ չկորցնել հարստությունը:

«Բաբելոնի ամենահարուստ մարդը» թույլ է տալիս այլ կերպ նայել աշխարհին եւ տրված հնարավորություններին։ Պատահական չէ, որ այն Ռոբերտ Կիյոսակիի («Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» բեսթսելլերի հեղինակ, ամերիկացի հայտնի ձեռնարկատեր, գրող եւ հռետոր) ամենասիրած գիրքն է։ Արդյո՞ք կարելի է աղքատ լինել, եթե փողը գոյություն ունի բոլորի համար, պարզապես պետք է ճիշտ ձեւով աշխատել եւ հմուտ կառավարել փողի հոսքը։

Պատշաճ պատրաստվածությունը, ըստ հեղինակի, մեր հաջողության բանալին է: Մեր գործողությունները չեն կարող ավելի իմաստուն լինել, քան մեր միտքը: Եվ մեր մտքերը չեն կարող մեր գիտակցությունից իմաստուն լինել:


Նիհար քսակները բուժող այս աշխատությունը ֆինանսական հիմունքների ընկալման ուղեցույց է: Այն սովորեցնում է, թե ինչպես դրամ կուտակել, պահել այդ կուտակածը եւ բազմապատկել:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.