Friday, 23 October 2020

B Book Review

Թոմ Գ. Փալմեր, «Ինչու ազատություն. Քո կյանքը · Քո ընտրությունը · Քո ապագան»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Թոմ Գ. Փալմեր, «Ինչու ազատություն. Քո կյանքը · Քո ընտրությունը · Քո ապագան», թարգմանությունը՝ Լուսինե Զակալաշվիլիի, «ՎՄՎ-ՊՐԻՆՏՎ», 155 էջ, 2019թ.

Մեր օրերում հաճախ ոտնահարվում են մարդկանց իրավունքները, ազատությունը եւ արժանապատիվ ապագան: Այս ամենը կարելի է եւ պետք է կանխարգելել: «Ինչու ազատություն»-ը միտված է լուծում տալու այս խնդիրներին: Գիրքը բաղկացած է 12 էսսեներից, որոնցից յուրաքանչյուրն անդրադառնում է լիբերտարիանիզմին՝ յուրօրինակ մոտեցմամբ:

Զետեղված մտքերը քաղաքականության մասին այլընտրանքային պատկերացում են. քաղաքականություն ոչ թե ուժի, այլ համոզմունքի, ապրելու եւ թողնելու, որ մյուսներն էլ ապրեն, մերժելու եւ՛ հնազանդեցումը, եւ՛ գերիշխումը։ Էսսեները չեն անդրադառնում նեղ ազգային տեսակետին, այլ խոսում են համամարդկային փորձի մասին։ Ներկայացվող փիլիսոփայությամբ շատ մարդիկ այսօր առաջնորդվում են։

Փիլիսոփայությունն ուղեկցվում է աշխարհում հայտնի մի շարք անվանումներով՝ ներառյալ լիբերալիզմ՝ ազատություն, դասական լիբերալիզմ, որն, ի դեպ, տարբերվում է ԱՄՆ-ի լիբերալիզմից, եւ իհարկե՝ լիբերտարիանիզմ, նույն ինքը՝ ազատականություն։

Այս գիրքը կարեւոր հարցերի մասին նորովի մտածելու հրավեր է։ Այն խնդրով հետաքրքրվող մարդկանց համար է, ովքեր եւ՛ առաջադեմ գիտնականներ են, եւ՛ նորեկ են լիբերտարիանական թեմաներում։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.